News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 13
Տեսնել լրահոսը

Դատախազությունը պարտավոր է տեղեկացնել՝ քրեադատավարական ինչ միջոցներ են ձեռնարկվել, այդ թվում հարկադրանքի ինչ միջոցների կիրառում է հանձնարարվել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Արամ Վարդեւանյանը։

«Դատախազությունը երեկ տարածեց հաղորդագրություն այն մասին, որ ադրբեջանի զինծառայողների կողմից ՀՀ պետական սահմանը Սյունիքի մարզի Սեւ լիճ հատվածում ապօրինի հատելու եւ ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Քրեական գործը չհարուցվեց հենց այն պահին, երբ եղավ առաջին հրապարակումը այս ակնհայտ հակաօրինական, մեր Հայրենիքի ինքնիշխանության նկատմամբ թշնամական ոտնձգության մասին։ Մյուս կողմից փաստ է, որ արդեն կա հարուցված քրեական գործ։

Կարծում եմ Դատախազությունը պարտավոր է տեղեկացնել՝ քրեադատավարական ինչ միջոցներ են ձեռնարկվել, այդ թվում հարկադրանքի ինչ միջոցների կիրառում է հանձնարարվել։ Հատկապես հաշվի առնելով, որ փաստացի հանցագործություն կատարած թշնամական երկրի ներկայացուցիչներ ըստ հրապարակումների նույնիսկ «բանակցում, պարտադրանքներ» են ներկայացնում։ Ակնհայտ է, որ որեւէ տարբերություն չկա թե Սյունիքի մարզում է խախտվել մեր սահմանը, թե հենց Երեւանում խախտվի, դրան բոլոր դեպքերում պետք է հաջորդեն քրեադատավարական կոնկրետ գործողություններ, հարկադրանքի միջոցներ՝ ոչ թե պարզապես քրեական գործի հարուցումը»,- գրել է նա։

Տպել
Ամենաշատ