News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Աշխարհում տարածվածությամբ առաջին բրաուզերի՝ Google Chrome-ի նախագծողները աշխատում են նոր առանձնահատկության վրա, որը մեծացնում է կայքերի բացման արագությունը: Այս մասին գրում է Planet-today-ը՝ վկայակոչելով WindowsLatest պորտալը եւ հղում անելով Chrome-ը ստեղծողների բաց փաստաթղթերին:

Խոսքն, այսպես կոչված, «ետ տալու» քեշի մասին է (BFcache). այն թույլ կտա ավելի արագ բեռնել էջերը, որոնք ավելի վաղ արդեն բացվել են օգտատիրոջ կողմից: Նման էջերը անմիջապես կբեռնվեն «հետ» եւ «առաջ» կոճակները սեղմելիս: Ենթադրվում է, որ դա ինտերնետում նավիգացիայի արագությունը կբարձրացնի մոտ 20 տոկոսով:  

BFcache գործառույթն արդեն արդարացրել է իրեն Android-ի համար ստեղծված բրաուզերի տարբերակում, սակայն դրա օգտագործման հետ որոշ առանձնահատկություններ են կապված, օրինակ` քեշավորված էջերում JS սցենարների կատարումը կանգ է առնում, ուստի նորից բացված էջերի առանձին մասեր կարող են ուշացումով բեռնվել: 

Ետ տալու քեշն արդեն հասանելի է Chrome 92-ի փորձնական տարբերակում` Windows, macOS եւ Linux օպերացիոն համակարգերի համար: Տեսանելի ապագայում օգտակար գործառույթ կհայտնվի Chrome-ի կայուն հավաքման համար. գուցե սկզբում այն ինքն իրեն կապաակտիվացվի, այնպես որ պետք կլինի միացնել բրաուզերի կարգավորումներում: Եթե ցանկանում եք լինել առաջիններից մեկը, ում հասանելի կլինեն Chrome-ի նոր առանձնահատկությունները, ապա կարող եք միանալ նախնական փորձարկման ծրագրին

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
«Ֆասթ Շիֆթ» ընկերությունն ամփոփել է 2023 թվականի արդյունքները
Էլեկտրոնային դրամապանակի օգտատերերի քանակն աճել է շուրջ 67 տոկոսով, գործարքների քանակը և շրջանառությունը կրկնապատկվել են: Եվ սա դեռ սկիզբն է...
ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը (ֆոտո)
ftNFT ֆիջիթալ սփեյսում կազմակերպվող հանդիպումները շարունակական են՝ ոլորտի արդի խնդիրներին անդրադառնալու և լուծումներ գտնելու միտումով...
Ամենաշատ