News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ակնհայտ է, որ տարածաշրջանում տեղի ունեցող աշխարհաքաղաքական վերադասավորումների եւ գործընթացների արդյունքում փորձ է արվում ոտնահարել Հայաստանի շահերը: Այս մասին հայտարարությամբ է հանդես եկել «Ազատ Դեմոկրատներ» կուսակցությունը։

Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է.

«Նախօրեին Հայաստանի Հանրապետության Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզեր Ադրբեջանի զինված ուժերի ներխուժումն ակնհայտ ագրեսիա է ՀՀ ինքնիշխան, միջազգայնորեն ճանաչված պետական սահմանների նկատմամբ եւ ՀՀ տարածքային ամբողջականության խախտում է:

Ակնհայտ է, որ տարածաշրջանում տեղի ունեցող աշխարհաքաղաքական վերադասավորումների եւ գործընթացների արդյունքում փորձ է արվում ոտնահարել Հայաստանի շահերը: Հայաստանն իրավունք չունի ընկրկելու որեւէ աշխարհաքաղաքական պրոցեսի նկատմամբ, որը ոտնահարում է ՀՀ ինքնիշխանությունն ու միջազգայնորեն ճանաչված սուվերեն տարածքը:

Հայաստանի Հանրապետությունն անհապաղ պետք է ձեռնարկի հստակ քայլեր՝ թշնամու զորքերը ՀՀ ինքնիշխան տարածքից ժամ առաջ հեռացնելու ուղղությամբ: Մեր գնահատմամբ խնդրի հանգուցալուծման երկու  ճանապարհ կա՝ քաղաքական-դիվանագիտական կամ ռազմական: Որպես առաջնային քայլ Հայաստանը պետք է՝

Անհապաղ դիմի ՄԱԿ Անվտանգության խորհրդին՝ ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմանները եւ տարածքային ամբողջականությունը վերականգնելու հստակ պահանջով: 

Անմիջականորեն պետք է  դիմի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին՝ Ռուսաստանին, ԱՄՆ-ին եւ Ֆրանսիային, նաեւ որպես ՄԱԿ Անվտանգության խորհրդի անդամ երկրներ, պահանջելով վերջիններից գործուն քայլերի իրականացում Ադրբեջանի զինված ուժերին միջազգայնորեն ճանաչված ՀՀ սուվերեն տարածքից դուրս բերելու համար: 

Միեւնույն ժամանակ մենք՝ որպես ինքնիշխան պետություն, պարտավոր ենք ամենասեղմ ժամկետներում կազմակերպել ՀՀ սահմանների պատշաճ ռազմական պաշտպանությունը:

Նաեւ վտանգավորության աստիճան մտահոգիչ ենք համարում ՀՀ ռազմավարական դաշնակից Ռուսաստանի Դաշնության ակնհայտ կրավորական պահվածքը այս օրհասական իրավիճակում, հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո ՌԴ ինքն է ստանձնել հիմնական միջնորդի պարտավորությունը, ավելին՝ որպես ՀՀ ռազմավարական դաշնակից պայմանագրային մի շարք պարտավորություններ ունի ՀՀ նկատմամբ: 

Մենք ակնկալում ենք միջազգային հանրության կողմից հստակ եւ գործուն քայլեր, քանզի միմիայն բարոյական աջակցության մասին հերթապահ հայտարարությունները խնդիրը չեն լուծի, ավելին՝ ստեղծված իրավիճակում անգործությունը կհանգեցնի տարածաշրջանում իրավիճակի շեշտակի վատթարացման, ուստի պետք է ժամ առաջ  պատրաստ լինենք ցանկացած տիպի զարգացման եւ մեր ռազմաքաղաքական լիարժեք ինքնապաշտպանությունը կազմակերպելուն»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանի քաղհասարակության համատեղ զեկույցը ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեին Ադրբեջանի 5-րդ դիտարկմանն ընդառաջ
Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն...
Անհայտ կորած եւ գերեվարված 11 զինծառայողների ընտանիքները եւս 2 ամիս կստանան 300-հազարական դրամ աջակցությունը
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 28-ի նիստում որոշում կայացրեց, որով…
Լեմկինի ինստիտուտը մտահոգություն է հայտնել, որ Ադրբեջանի վարչախումբը կարող է հաշվեհարդար տեսնել հայ գերիների հետ
Հաշվի առնելով այդ անձանց նկատմամբ մարդու իրավունքների լրջագույն խախտումների բարձր ռիսկայնությունը…
ՄԱԿ-ի հարկադիր և ակամա անհետացածների հարցերով աշխատանքային խմբին են ներկայացվել ութ հայ զինվորականների գործեր
Բոլոր գործերը ներկայացվել են տուժողների ընտանիքների հետ համագործակցաբար։ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի կողմից ստեղծված հիշյալ աշխատանքային...
Ադրբեջանցիների կողմից հայերի գլխատումը նրանց ընտանիքի անդամներին հոգեկան տառապանք պատճառելու համատարած մեթոդ է. Զեկույց
Բացի այդ՝ զեկույցում անդրադարձ կա Ադրբեջանում բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հանցագործներին ուղղված գովասանքին...
Առանց Ռուսաստանի օգնության Ադրբեջանը չէր կարողանա վերադարձնել Ղարաբաղը. ադրբեջանցի քաղաքագետ
Նա մեկնաբանել է Ռուսաստանի դերը 44-օրյա պատերազմի ժամանակ...
Ամենաշատ