News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 12
Տեսնել լրահոսը

Ադրբեջանական զինված անձինք, վկայակոչելով ինչ-որ բացահայտ կեղծ քարտեզ, խախտել են Հայաստանի տարածքային ամբողջականությունը եւ անօրինական առաջխաղացում ունեցել դեպի ՀՀ սահմաններից ներս, մասնավորապես՝ Սեւ լճի տարածք ու այդ տարածքից դեպի քաղաքացիական բնակավայրեր: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

«Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ու աշխատակազմի ներկայացուցիչներն այսօր վաղ առավոտից իրականացրել են փաստահավաք աշխատանքներ Սյունիքի մարզում` կապված Սեւ լճի ուղղությամբ ադրբեջանական զինվորականների անօրինական, բացարձակ իրավական հիմք չունեցող ներկայության հետ:

Այցն իրականացվել է Գորիս համայնքի ղեկավարի ուղեկցությամբ, այցի ընթացքում տեղի են ունեցել քննարկումներ քաղաքացիական բնակիչների եւ զինվորականների հետ:

Սեւ լճի հարակից տարածքում Մարդու իրավունքների պաշտպանը ծանոթացել է ստեղծված իրավիճակին: Պարզվել է, որ ադրբեջանական զինված անձինք, վկայակոչելով ինչ-որ բացահայտ կեղծ քարտեզ, խախտել են Հայաստանի տարածքային ամբողջականությունը եւ անօրինական առաջխաղացում ունեցել դեպի ՀՀ սահմաններից ներս, մասնավորապես՝ Սեւ լճի տարածք ու այդ տարածքից դեպի քաղաքացիական բնակավայրեր: Ադրբեջանական զինվորականների այդ արարքը կոպտորեն խախտում է ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները, ունի մարդկանց ահաբեկելու նպատակ: Առաջին օրը` մայիսի 12-ին նրանք արդեն իսկ զենքի ցուցադրումով սպառնացել են Վերիշենի հովիվին:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հատուկ արձանագրում է, որ ադրբեջանական զինվորականների ներկայությունը կոպտորեն խախտում է մարդու իրավունքների միջազգային պահանջները եւ զրկում է ՀՀ քաղաքացիներին իրենց ընտանիքների եկամտի միակ աղբյուր անասնապահությամբ զբաղվելու, արոտավայրերն օգտագործելու հնարավորությունից, իրական վտանգ է ստեղծում համայնքների բնակիչների համար ոռոգման ու խմելու ջրի հասանելիության, նրանց կյանքի ու անվտանգության համար:

Ադրբեջանական զինված ուժերի նշված անօրինական արարքը եւս մեկ անգամ ապացուցում է անվտանգության գոտի ստեղծելու Մարդու իրավունքների պաշտպանի առաջարկի բացարձակ անհրաժեշտությունը, ինչը հնարավորություն կտա երաշխավորել ՀՀ սահմանային բնակիչների իրավունքներն ու խաղաղ կյանքը, մարդկանց ֆիզիկական ու հոգեկան անձեռնմխելիությունը:

Մարդու իրավունքների պաշտպանը զրուցել է տեղում հերոսական եւ անձնուրաց ծառայություն իրականացնող սպաների ու զինվորերի հետ, քննարկել նրանց ծառայության հետ կապված հարցեր:

Այցի արդյունքները կամփոփվեն եւ կձեռնարկվեն ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների պաշտպանությանն ուղղված քայլեր»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քարոզարշավների ժամանակ մայրերից շնորհակալություն եմ ստացել, որ նոյեմբերի 9-ին ստորագրել եմ այդ փաստաթուղթը. Փաշինյան
Դուք բոլորդ պետք է իմանաք, որ մենք այդ դրվագում պայքարել ենք մինչև այն կետը, որ իմաստ ուներ պայքարել, այն պահին, որ մենք տեսել ենք այդ պայքարն այլևս…
Քոչարյան. եթե խաղաղ կարգավորում ենք ցանկանում, ապա պետք է հակառակորդին հույս տանք
Մենք պետք է վերադարձնենք ազգերի ինքնորոշման իրավունքի հարցը ...
Թուրքի տան հայաթը մեր պոստի դիմաց է. եկեղեցին մնացել է սահմանի բերանին. այգեպարցին՝ Նիկոլ Փաշինյանին
Սովետի ժամանակ մերոնք ծախել են հողերը: 7-րդ դարի եկեղեցին մնացել է սահմանի վրա...
Չեխիայի խորհրդարանի հանձնաժողովն Ադրբեջանին կոչ է արել անհապաղ ազատ արձակել հայ գերիներին
Նկատի ունենալով, որ 2021 թ. մարտի 19-ին «Human Rights Watch»-ը հաղորդեց, որ…
Ադրբեջանի իշխանությունը հրապարակել է 26 հայ զինծառայողի անուն, որոնց մտադիր է «դատել» Բաքվում
Երեւանը, Բաքուն եւ Մոսկվան որոշել են տրանսպորտային հաղորդակցությունների ապաարգելափակման համար հետագա քայլերը
Եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում տարածաշրջանում ապաարգելափակման մասին առարկայական քննարկում է ընթանում...
Ամենաշատ