News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Կիպրոսի Հանրապետության իշխանությունները երկուշաբթի օրվանից կթուլացնեն սահմանափակումները, որոնք շարունակում էին ուժի մեջ մնալ մայիսի 10-ին խիստ կարանտինից դուրս գալուց հետո: Որոշումն ուրբաթ օրը ընդունվել է կղզի-պետության նախարարների կաբինետի կողմից՝ բնակչության ակտիվ պատվաստումների պայմաններում նկատվող համաճարակային իրավիճակի ընդհանուր բարելավման ֆոնին, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Մասնավորապես, նախատեսվում է պարետային ժամի տեւողության կրճատում, որը մայիսի 17-ից կսկսվի ոչ թե 23:00-ից, այլ կեսգիշերից եւ կգործի մինչեւ առավոտյան ժամը 05։00-ն: Բացի այդ, մարդիկ կկարողանան ազատորեն օգտվել սպասարկման ոլորտի մի շարք օբյեկտներից՝ առանց անձի մոտ կորոնավիրուսի բացակայությունը հաստատող SafePass հավելվածից օգտվելու:

Ինչպես կառավարության նիստից հետո պարզաբանել է առողջապահության նախարար Կոնստանտինոս Իոաննուն, «SafePass-ը շարունակում է պարտադիր մնալ բոլոր փակ հասարակական վայրերում, ինչպիսիք են առեւտրի կենտրոնները, թատրոնները, կինոթատրոնները, աղոթատեղիները», ինչպես նաեւ համաժողովների եւ ցուցահանդեսների ժամանակ: Այնուամենայնիվ, ըստ նրա, հաջորդ երկուշաբթի օրվանից «SafePass-ն այլեւս չի պահանջվի բաց տարածքներում, ինչպիսիք են բացօթյա սննդի կետերը, թատրոններն ու կինոթատրոնները եւ այլն»:

նախարարի խոսքով՝ հունիսի 10-ից կղզում կգործեն գիշերային ակումբները, որոնց գործունեությունը կկարգավորվի կարանտինային սահմանափակումներից դուրս գալու ճանապարհային քարտեզով, ինչպես նաեւ նոր սանիտարական արձանագրությամբ, որը պատրաստ կլինի առաջիկա օրերին:

Իոաննուն ընդգծել է, որ կղզում ընդհանուր համաճարակային պատկերը թույլ է տալիս սահմանափակումների նոր թուլացում: Նա հայտնել է, որ ակտիվ պատվաստումների եւ բնակչության սոցիալական պատասխանատվության բարձրացման ֆոնին գրանցվել են թեստ հանձնողների շրջանում վարակակիրների թվի, ինչպես նաեւ կորոնավիրուսով հոսպիտալացվածների թվի կրճատում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ