News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության «Անհետ կորած զինվորների հարազատների միությունը» ուղերձ է հղել Ռուսաստանի դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձին նպաստելու խնդրանքով։

Նամակում, մասնավորապես, ասվում է.

«Մեծարգո Վլադիմիր Վլադիմիրովիչ,

Ընդունեք մեր խորին շնորհակալությունն ու անկեղծ երախտագիտությունը Ձեր միջնորդական ջանքերի համար, որոնց շնորհիվ դադարեցվեց պատերազմը Լեռնային Ղարաբաղում եւ այն բանի համար, որ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ապահովում է մեր ժողովրդի անվտանգությունը:

Մենք հավատում էինք, հուսով էինք եւ համոզված էինք, որ ձեր ղեկավարությամբ անպայման կկատարվի Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման մասին 2020թ. նոյեմբերի 9-ի համաձայնագրի 8-րդ կետը: Բայց, ցավոք, մինչ օրս մեր հարազատները գերության մեջ են, հայտնի չէ՝ ինչ վիճակում:

Մեր հարազատների կյանքը Ձեր ձեռքում է: Մենք շատ ենք խնդրում եւ հուսով ենք, որ Դուք այս հարցը կվերցնեք ձեր անձնական վերահսկողության տակ եւ կապահովեք մեր հարազատների պաշտպանությունն ու նրանց շուտափույթ վերադարձը տուն»:

Նամակը ստորագրել են Միության նախագահ Վերա Գրիգորյանը եւ կազմակերպության մի խումբ անդամներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ