News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Բոլոր ուժային կառույցները հրավիրված են եղել ԱԺ այս արտահերթ նիստին, իսկ թե ինչու ներկա չեն, ես տեղեկություն չունեմ: Այս մասին, այսօր՝ մայիսի 14-ին, ԱԺ արտահերթ նիստում նշեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը:

ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը նույն հարցով դիմեց ԱԺ նիստը նախագահող ԱԺ փոխխոսնալ Ալեն Սիմոնյանին, թե ինչու ներկա չեն ուժային կառույցների ներկայացուցիչները:

Ալեն Սիմոնյանն ասաց. «ԱԺ խորհրդի նիստում որոշվել է դիմել կառավարությանը եւ պարոն Աբովյանի ներկայացրած փաստաթղթի առնվազն երեք գերատեսչության թե որ ներկայացուցիչը այս պահի դրության ֆիզիկապես հնարավորություն կունենա ներկա գտնվել: Նաեւ տվել ենք հնարավորություն, որ իրենք որոշեն, թե ով կգա, որովհետեւ կարեւոր է, որ մարդը, ով կգա այստեղ,  տեղեկացված լինի, որ կարողանա տվյալներ ներկայացնել: Ես չեմ բացառում, որ  հընթացս մեր գործընկերները կգան»:

Նշենք, ԱԺ արտահերթ նիստին ներկա է միայն ԱԳՆ ներկայացուցիչը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ