News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Երբ քո տարածք են մտնում, և դու ասում ես՝ սպառնալիք կա, այլ ոչ թե իրական ագրեսիա, նշանակում է, որ դու դեռ կասակածում ես, որ դա քո տարածքն է։ Այս մասին այսօր՝ մայիսի 14-ին, լրագրողների հետ հանդիպմանը նշեց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

«Հայաստանի Հանրապետությունը ՀԱՊԿ-ին դիմել է ոչ թե չորրորդ հոդվածով, այսինքն՝ ռազմական հարձակումը հարձակում է բոլորի վրա և պահանջում է կոլեկտիվ ինքնապաշտպանություն, այլ պատրաստվում է դիմել երկրորդ հոդվածով, որը վտանգի է վերաբերում և ենթադրում է որոշակի կոնսուլտացիաներ և այլն։ Կարծում եմ՝ մի կողմից մեր հանրության ռուսատյաց հատվածին փորձում են ցույց տալ, որ մենք դիմել ենք ՀԱՊԿ-ին, մյուս կողմից, որ հետո ասեն ՀԱՊԿ-ն էլ մեզ ոչնչով չօգնեց, բայց իրականում ՀԱՊԿ-ին դիմում են շատ ավելի մեղմ ռեժիմով»,- ասաց նա։

Ռուբեն Մելիքյանի կարծիքով՝ պետական սահմանի հատումը նշանակում է պետության սահմանադրական կարգի խափանում։

«Դուք չկարողացաք ապահովել հայկական աշխարհի ավելի լավ պետականության ամբողջականությունը, հիմա էլ Հայաստանի Հանրապետության տարածքի մասին է խոսքը գնում։ Թող մտածեն այն մարդիկ, որոնք բարբաջում էին՝ Արցախը հանձնենք, հանգիստ ապրենք։ Հանգիստ ապրեք, տեսնենք՝ ոնց եք ապրելու։ Մենք չունենք ղեկավարություն, որն ի զորու է իր ուղիղ պարտականությունները կատարել։ Մենք որպես պետություն այլևս ունակ չենք պաշտպանելու մեր ամենատարրական շահերը՝ մեր ղեկավարության պատճառով։ Ադրբեջանի և Թուրքիայի համար կապիտուլյանտը գտած տարբերակ է։ Նրանք ամեն ինչ կանեն, որ կապիտուլյանտը շարունակի կառավարել»,- ընդգծեց Ռուբեն Մելիքյանը։

Ըստ Ռուբեն Մելիքյանի՝ մենք այս պահի դրությամբ լուրջ բարոյական խնդիրներ ունեցող Զինված ուժեր ունենք․ «Նայում ենք այն մարդուն, որն այսօր զբաղեցնում երկրի Գլխավոր շտաբի պետի պաշտոնը, և այդ մարդը ոչնչով հավատ չի ներշնչում։ Նա երբևէ չի ապացուցել, որ ընդունակ է որևէ բան անելու»։

Տպել
Ամենաշատ