News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Տպավորություն կա, որ հավաքվում ենք, որ միասնականություն ցույց տանք, բայց առաջին իսկ ելույթից սկսած քաղաքական շահարկումներ են, քարոզարշավվը բերել ենք դրել ենք ստեղ, իբր Սյունիքնն ենք պահում, ու զբաղվում ենք քարոզչությամբ: Այս մասին, այսօր՝ մայիսի 14-ին, ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը:

«Գալիս է պատգամավորը կանգնում է այստեղ ու ասում՝ Սյունիքից Սիսիանը երեւում է, Գորիսը երեւում է: Լո՞ւրջ, վստա՞հ եք, որ երեւում ա: Ինչի՞ եք տենց բաներ խոսում: Կամ տիկին Թովմասյանը գալիս, ասում ՝ սուտ տեղեկություններ եք ասում: Միշտ ձեր «լավատեղյակ աղբյուրները» ճիշտն ասում են, մի անհանգստացեք: Էսօր բոլորին պետք է անհանգստացնի այն փաստը, որ պատերազմից սկսած փոխանակ թշնամու ուղղությամբ ձեր կրակոցները լինեն, ՀՀ ընտրված իշխանության ուղղությամբ են կրակոցները եղել: Եթե էդ փողը, որը ծախսվում է իշխանության վրա կեղտ շպրտելու համար, ծախսեիք պատերազմի ժամանակ Ադրբեջանի վրա, մենք շատ ավելի լավ արդյունքների կհասնեինք:

Կամ Սյունիքից պատգամավորն ասում է՝ ոնց եղավ, որ չկրակեցինք: Իսկ դուք ի՞նչ գիտեիք, որ իրենց նպատակը հենց դա չէր, որ մենք հենց կրակեինք ու դա դառնալ ավելի լայնամասշտաբ գործողություն: Թե՞ կարելի է ձեռի հետ, հընթացս մի վերնագիր կարդալ, գալ ստեղ ելույթ ունենալ, գալչկա ստանա, հետո ասել՝ ես ելույթ էլ եմ ունենում, կարո՞ղ ա ինձ էլ ցուցակ վերցնեք: Խի կարո՞ղ ա էդ ամեն ինչը չենք հասկանում կամ չենք տեսնում»,-ասաց Ալեն Սիմոնյանը:

Անդրադառնալով միսնականության կոչերին, նա ասաց. «Եկեք միասնական լինենք: Մեր նավը փոթորկի միջով է անցնում: Ով ուզում է լինի երկրի ղեկավար, փոթորիկ է տարածաշրջանային եւ ամբողջ աշխարհում: Պետք է հավաքվենք, կպնենք իրար, մեր նավը պահենք ու գնանք առաջ: Գա՞մ հերթով բոլորի էդ «խրոխտ» ելույթ ունեցողների մասին պատմեմ, թե ով ինչ ժամանակ ինչ էր խոսում, ոնց էր լռում  գլուխը կախ, ոնց էր դողդողում իշխանության ներկայացուցիչների զանգերի ակնկալիքից, թե ոնց է հիմա փորձում իր կյանքը դասավորել, որ արեւի տակ իր տեղը գտնի:

Սեղանին դրված է ոչ թե ոչ մեկին պետք չեկող քաղաքական գործչի քաղաքական ապագան կամ քրեական գործից խուսափելու հնարավորությունը, այլ Հայաստանի անվտանգությունը»:

Ալեն Սիմոնյանի ելույթից հետո կրքերը թեժացան, դահլիճից բարձր գոչյուններով փոխադարձ մեղադրանքներ հնչեցին, թե ով է հանձնել; Արցախը: Ալեն ՍԻմոնյանը, ով արդեն վերադարձել էր իր տեղը, ասաց. «Մտովի իրենք արդեն Արցախը հանձնել են: բոլորն ամեն ինչ շատ լավ գիտեն»:

Տպել
Ամենաշատ