News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Եկեք բոլորս մեզ հարց տանք. Կարո՞ղ ենք մենք մեզ թույլ տալ, որ Ադրբեջանը միջամտի մեր ներքաղաքական կյանքին: Այս մասին, այսօր՝ մայիսի 14-ին, ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը:

«Որեւէ հայ կարո՞ղ է թույլ տալ, իր գործողություններով այնպես անել, որ Ադրբեջանի նախագահի գործողություններն ազդեն ՀՀ ներքաղաքկաան պրոցեսների վրա: Նա նորմա՞լ է, դա ճի՞շտ է, դա հայրենասիրակա՞ն է: Հիմա Ալեիեւը նստած ասում է՝ տեսեք, մի կմ առաջ եմ գնում, էս երկիրն ալեկոծվում է, իշխանությունների դեմ են բոլորը դուրս գալիս, քաղաքական բախումներ են սկսվում: Մի կողմ թողնենք, թե ոնց է ստացվել, սահմանների կահավորումն ինչպիսին է եւ այլն: Բայց թդ հարցերը լուծելու համար անպայմա՞ն է, որ թույլ տանդ էդ մարդուն նստած պուլտով ասի՝ դե եթե այսպես է, վաղն էլ մի ուրիշ բան փորձեմ անել, վաղն էլ էսպիսի մի բան ասեմ, Հայաստանում իմ խոսնակները կտարածեն: Էլ ադրբջանական մամուլ բացելու կարիք էլ չկա: Էդ մարդը խոսնակի կարիք էլ չունի, ոչ էլ պրոպագանդիստական մեքենայի: Մեր բոլոր լրատվականները տարածում են՝ Ալիեւը սենց է ասել: Քաք ա կերել՝ ասել ա: Մեղայ Աստծո»,-ասաց նա:

Եղոյանն անդրադարձավ նաեւ որոշ պատգամավորների՝ նշելով. «Էստեղ պատգամավորներ կան, որոնք չգիտես ոնց են հայտնվել այստեղ, էս օսլայած հոգիներով քամելեոնները եկել էստեղ ասում են՝ չմոռանաք, թե ովքեր են Արցախը հանձնել: Տո եթե Արցախը հանձնվեր, բա կռիվ կլինե՞ր: Հիմա եթե մենք Սյունիքում մի բան հանձնեինք, բա էս դեպքը կլինե՞ր: Բա չի հանձնվում էդ անտերը, որ մտել է: Ինչի՞ է մտել ուժով, որովհետեւ ուրիշ ձեւ չի կարողանում ստանալ դա ու ուժով էլ չի ստանալու: Պարզ չի՞»:

Նա ընդգծեց, որ հատուկ Սյունիքը ներկայացվում է որպես առանձին միավոր. «Սա հատում է արվում ամենատարբեր ազդեցության գործակալների միջոցով:

ՄԱԿ-ի ԱԽ անդամ գերտերություն, միջուկային տերություն Ֆրանսիայի նախագահը ուղղակիորեն մեղադրում է Ադրբեջանին, ասում է՝ շուտ զորքերդ հանի  էդ երկրից: Մենք հասկանում ենք, չէ՞, որ էդ 3 կմ-ի մասին չի խոսակցությունը: Եթե Ֆրանսիայի նախագահն է այս կոշտությամբ միջամտում, մենք հասկանում ենք, չէ՞, թե ինչ աշխարհաքաղաքական իրադարձություններ են այստեղ ծավալվում: Սա նույնիսկ Հայաստանի հարցը չի, սա շատ ավելի գլոբալ աշխարհաքաղաքական վերադասավորումների դրսեւորումն է մեր տարածաշրջանում: Մենք այս խոթերի միջով պետք է նավարկենք, որն իրականացնում ենք»:

Տպել
Ամենաշատ