News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ՀԱՊԿ-ը Սյունիքում ստեղծված իրավիճակի գնահատմամբ հանդես կգա առաջիկա երեք օրվա ընթացքում: Մայիսի 14-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում հանրապետության սահմանամերձ շրջաններում ճգնաժամային իրավիճակի վերաբերյալ խորհրդարանի հայտարարության նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Նա հիշեցրեց, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն արդեն դիմել է ՀԱՊԿ-ում նախագահող երկրի ղեկավարին, այսինքն՝ Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնին:

Հարցը, ըստ Գրիգորյանի, կքննարկեն կազմակերպության անդամ երկրների լիազոր ներկայացուցիչները:

«Իսկ երեք օրվա ընթացքում ՀԱՊԿ երկրների Անվտանգության խորհրդի քարտուղարների, ՊՆ եւ ԱԳՆ-ն ղեկավարների կոմիտեն կմշակի գնահատական` կապված Սյունիքում ստեղծված իրավիճակի հետ: Դրանից հետո, անհրաժեշտության դեպքում, կգումարվի ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների հանդիպում: Ինչպես նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատարը, առաջնահերթությունը տրվում է դիվանագիտական եւ քաղաքական որոշմանը, սակայն անհրաժեշտության դեպքում կգործարկվեն նաեւ ՀԱՊԿ այլ մեխանիզմներ` Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ վերահսկողությունը վերականգնելու համար»,- ընդգծեց Անվտանգության խորհրդի քարտուղարը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ