News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Պետդեպարտմենտը երկու երկրների միջեւ աճող լարվածության ֆոնին Ադրբեջանին կոչ է արել հեռացնել զորքերը Հայաստանի հետ սահմանից, գրում է The Hill-ը:

Քննադատությունը հաջորդել է այն բանին, որ Բայդենի վարչակազմը հավանություն է տվել ԱՄՆ կողմից Ադրբեջանին ռազմական օգնության տրամադրմանը, ինչը դժգոհություն է առաջացրել դեմոկրատների շրջանում:

Պետդեպարտամենտի խոսնակ Ջալինա Փորթերը հեռախոսային ճեպազրույցի ժամանակ չի անդրադարձել այն հարցին, թե արդյոք վարչակազմը չեղարկելու է այդ ֆինանսավորումը, բայց քննադատել է Ադրբեջանի գործողությունները:

«Մենք ուշադրությամբ հետեւում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակին: Վիճելի տարածքներում ռազմական տեղաշարժերը անպատասխանատու են եւ անհարկի սադրիչ»,- նշել է նա:

«Մենք հաղորդագրություններ ենք նկատել զորքերի որոշակի դուրս բերման վերաբերյալ եւ հաստատման դեպքում կողջունենք դրանք, բայց ակնկալում ենք, որ Ադրբեջանը անմիջապես հետ կքաշի զորքերը եւ վերջ կդնի հետագա սադրանքներին: Մենք նաեւ երկու կողմերին կոչ ենք արել դեմարկացիոն հարցերին մոտենալ քննարկումների եւ բանակցությունների միջոցով»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ