News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 12
Տեսնել լրահոսը

«168 ժամ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը որպես «թավշյա հեղափոխության» ու Դուշանբեում Ալիեւի հետ վերելակային գաղտնազրույցի ամենամեծ ձեռքբերում՝ ներկայացրեց Ադրբեջանի հետ ուղիղ կապի հաստատումը։ Թե ինչ մտքեր ու ոչ միայն մտքեր փոխանակվեցին այդ կապուղու միջոցով, տակավին անհայտ է։ Ինչպես որ չկան ստույգ տեղեկություններ այն մասին՝ արդյոք այդ կապը դադարե՞ց պատերազմի ընթացքում եւ դրանից հետո, թե՞ շարունակում էր ու է՛ գործել այնքան գաղտնիորեն, որքան այն ծնած վերելակային գյալաջին։ Իսկ դա նշանակում է, որ առնվազն բացառելի չէ այդ կապի գործարկումը նաեւ սյունիքյան վերջին իրադարձությունների բերումով։

Հնարավոր է, ասենք, «տարածք՝ իշխանության դիմաց» սխեմայի փոխանակություն գաղտնի կապի միջոցով, որի արդյունքում Սեւ լիճը եւ այլ դիրքեր կարող են անցնել կապի մի կողմում գտնվող Իլհամ Ալիեւին, փոխարենը՝ հնարավորություն տալով մյուս կապավորին՝ Նիկոլ Փաշինյանին, ռազմական դրություն հայտարարելու միջոցով չեղարկել խորհրդարանական ընտրությունները՝ առժամանակ պահպանելով իշխանությունը։ Մինչեւ հաջորդ կապի հաստատում։

Բացառված չէ նաեւ, որ այդ կապի միջոցով լուծվում են նաեւ այլ՝ ավելի գլոբալ խնդիրներ, ինչպես, օրինակ, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հեղինակազրկումը, որը կարող է տեղի ունենալ այդ կառույցին Հայաստանի դիմելու արդյունքում։ Խնդիրը տվյալ դեպքում ՀԱՊԿ-ի գործունակությունը չէ, որին Հայաստանի անդամակցությունը կրում է զուտ ձեւական բնույթ։

Խնդիրը ժամանակահատվածն է, որում Հայաստանում կարող են գեներացվել ՀԱՊԿ-ը վարկաբեկող տրամադրություններ՝ դրանից բխող հետեւանքներով։ Չունենալով անվտանգային  իրական այլընտրանք՝ ՀԱՊԿ-ի հետ խնդիրների ստեղծումը էլ ավելի է նվազեցնելու Հայաստանի անվտանգության գրեթե գոյություն չունեցող մակարդակը, ինչը շահեկան է, առաջին հերթին՝ Ադրբեջանի համար։

Եվ եթե Հայաստանի դիմումը ՀԱՊԿ-ին համաձայնեցված չէ Ռուսաստանի հետ (ՌԴ նախագահն ու արտգործնախարարը Հայաստանի ղեկավարների հետ վերջին զրույցներում ՀԱՊԿ-ի մասին անգամ չեն հիշատակում), ապա այդ գործընթացի վտանգավորությունը կարող է բազմապատկվել։ Ընդ որում, բացառված չէ, որ այսպիսով Ադրբեջանը էլ ավելի է թանկացնում ԵԱՏՄ-ին անդամագրվելու իր հնարավորությունը, որին այդքան ձգտում է Ռուսաստանը, եւ որի դիմաց կարող է հերթական զոհաբերությունը մատուցել Հայաստանի հաշվին՝ Սեւ լճի կամ որեւէ այլ տարածքի տեսքով։ Սրանք բոլորը գաղտնի կապով քննարկելու արժանի հարցեր են՝ հատկապես այն դեպքում, երբ կապավորներից մեկը կանգնած է իշխանությունը կորցնելու գոյաբանական սպառնալիքի առաջ։

Գաղտնիությունը մարդկանց հարազատացնում է, եթե անգամ գաղտնիությամբ շփվում են թշնամիները։ Համատեղ գաղտնիքները երբեմն կարող են համատեղ գործած հանցանքներին հավասար լինել, ինչը եւս մարդկանց, անգամ՝ թշնամիներին, միավորելու հատկություն ունի։ Գործնականից բացի, գաղտնի կապերն ունեն նաեւ անձնական նշանակություն, եւ բացառելի չէ, որ դրա միջոցով, օրինակ, կապավորներից բեղավորը տեղեկացրած լինի յուր կնոջ կողմից կապավորներից մորուքավորի կնոջ հրավերին արձագանքելու ու դրա արդյունքում ունկնդրած մուղամից ստացած տպավորությունների մասին։

Ադրբեջանի հետ հաստատված գաղտնի կապը հեղափոխության ամենամեծ ձեռքբերումներից էր։ Գուցե ամենամեծը՝ Իլհամ Ալիեւի կյանքում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Նա հիրավի ժողովրդական վարչապետ էր». Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել Անդրանիկ Մարգարյանի 70-ամյակի առթիվ
Հայաստանի յոթերորդ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն իր արժանավոր տեղն ունի Հայոց պետականության վերակերտման...
«Ժողովուրդ». Փաշինյանը իրեն չտրվող ձայները խնդրում է տալ Արամ Սարգսյանին
Այդ մասին են վկայում նաեւ պաստառները որոնք փակցված են մարզերում. Փաշինյանի կողքին ամենուր հենց Արամ Սարգսյանի պաստառներ...
«Փաստ»․ Ինչպես ստացվեց, որ պետականությունը հիմա այնքան է թուլացել, որ ստիպված ենք քննարկել՝ ապագա կա՞, թե՞ ոչ
Եվ պատահական չէ, որ հայոց պետականության անկման իրողությունը շատ հաճախ կապվում է ապաշնորհ և սեփական հավակնություններին...
«Հրապարակ». Գողականների մեծ մասը չեզոք դիրք է բռնել
Դոն Պիպոյի եղբայրն է մահացել, նա 40 օր սուգ է պահելու, Վստրեչի Ապերը գնացել է իր հայրական Քաղսի եւ ասել է, որ ոչ մի բանի չի...
«168 ժամ»․ Բազալտե հեղափոխություն. Փաշինյանն իրագործում է պետության դեմ հաղթանակի վերջին արարը
2018 թ․ հեղափոխությամբ նա պայքարել է իշխանության դեմ, հետո նրա պայքարի թիրախը դարձել է պետությունը…
«Փաստ»․ Փաշինյանի՝ մարզային յուրաքանչյուր այցից հետո իշխանության կուլիսներում իսկական «պատերազմ» է
Մասնավորաբար, երեկ հրապարակվեց «Գելլափի» հերթական հարցումը, ըստ որի, նախորդ հարցման արդյունքների համեմատությամբ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ