News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չեղարկել է նախկին նախագահ Դոնալդ Թրամփի յոթ հրամանագրերը, որոնք ստորագրվել էին 2020-ի մայիսից մինչեւ 2021 թվականի հունվար: Բայդենի երդմնակալությունից անմիջապես առաջ Թրամփը մի շարք նախաձեռնություններ էր ստորագրել, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ըստ Սպիտակ տան` Բայդենը չեղարկել է նաեւ Թրամփի կողմից ներկայացված մի կանոն, համաձայն որի միգրացիոն մարմինները կարող էին մերժել կացության թույլտվություն տրամադրել` պատրվակով, որ ներգաղթյալը կարող է «բեռ» դառնալ ամերիկյան հարկատուների համար: «Դա չի նպաստում Միացյալ Նահանգների շահերին»,- ասվում է Բայդենի հայտարարության մեջ, որով նա հանձնարարում է վարչակազմին անհրաժեշտ փոփոխություններ կատարել գործող կանոններում:

Բացի այդ, Բայդենը չեղյալ է հայտարարել ամերիկյան հուշարձանների, արձանների պաշտպանության մասին հրամանագիրը, որը Թրամփը ստորագրել էր` գաղութային դարաշրջանի հերոսների հուշարձանների քանդումից հետո ամբողջ երկրում ռասիզմի դեմ բողոքների ֆոնին: Կդադարի գործել ամերիկացի հերոսների արձանների պուրակ կառուցելու մասին հրամանագիրը, արտերկրում մատակարարվող ԱՄՆ օգնության ռեբրենդինգի մասին հրամանագիրը, պաշտոնատար անձանց տարբեր կանոնակարգերի խախտման համար քրեական հետապնդումներից պաշտպանող հրամանագիրը, ինչպես նաեւ առցանց գրաքննությունը կանխելու մասին հրամանագիրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ