News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Չինաստանում կապիկների պակաս կա լաբորատոր հետազոտությունների համար: Այս մասին հայտարարել է Լաբորատոր պրիմատների բուծման եւ զարգացման չինական ասոցիացիայի քարտուղար Ժժաո Շենլին, գրում է «Լենտա»-ն:

Ըստ նրա՝ վերջին հինգ տարվա ընթացքում այդպիսի պրիմատների գինը գրեթե հինգ անգամ բարձրացել է՝ մեկ հատի համար 2280 դոլարից 9.600 դոլար: Չժաո Շենլին պարզաբանել է, որ նույնիսկ նրանք, ովքեր կարող են թույլ տալ բարձր գնով կենդանիներ գնել, միշտ չէ, որ կարող են գտնել դրանք շուկայում:

Jiangsu Johnsen Bioresource Co կապիկների բուծման լաբորատոր ընկերության սեփականատեր Չժան Վեն համաձայն է այդ կարծիքի գետ: Նա պտմել է, որ բուծողները պարզապես չեն կարող ապահովել պահանջվող քանակը՝ կենդանիների կյանքի ցիկլերի առանձնահատկություններից ելնելով:

Նշվում է, որ պրիմատների այդքան բարձր արժեքը մասնագետներն արդարացնում են նրանց բուծման դժվարություններով, որոնց սեռական հասունացումն ութից հինգ տարի է տեւում: Բացի այդ, լաբորատոր փորձերին կարող են մասնակցել միայն մարդկանց կողմից բուծված կապիկները, որոնք նախապես պետք է մի շարք փորձարկումներ անցնեն:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ