News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում պաղեստինցիներին աջակցող ցույցը բախումների է վերաճե, գրում է DW-ն:

Տեղի ոստիկանության տվյալներով ցուցարարները քարեր են նետել իրավապահ մարմինների աշխատակիցների եւ Իսրայելի դեսպանատան ուղղությամբ, ինչը «զգալի քաոսի» է առաջացրել: Ակցիան ստիպված էին ընդհատել, դրա առնվազն երեք մասնակից բերման է ենթարկվել:

Ակցիային միացել էր ընդհանուր շուրջ 4 հազար մարդ: 50-100 ցուցարարից բաղկացած խումբը սկսել էր քարեր նետել ոստիկանության ուղղությամբ: Իրավապահները պատասխանել են արցունքաբեր գազով ու մահակներով:

Դանիայի արտաքին գործերի նախարար Եփե Կուֆուդն արդեն դատապարտել է բռնությունները: «Յուրաքանչյուր ոք իրավունք ունի խաղաղ կերպով արտահայտել իր կարծիքը Դանիայում»,- գրել է նա Twitter-ում: Սակայն քարեր նետելը «միանգամայն անընդունելի» արարք է», շեշտել է նախարարը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ