News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Հյուսիսային Իրաքից եկած քրդական ընտանիքը ռասիստների հարձակման է ենթարկվել Թուրքիայի հարավային Մերսին նահանգում: Հարձակման արդյունքում ընտանիքի հայրը գլխի շրջանում լուրջ վնասվածքներ է ստացել, տուժել է նաեւ 12-13 տարեկան երեխան, գրում է Ahvalnews-ը:

Երեք հարձակվողները հայհոյել եւ ցույց են տվել «գորշ գայլերի» խորհրդանիշները: Ինչից հետո մահակներով ու քարերով հարձակվել են ընտանիքի վրա: Ականատեսների խոսքով՝ հարձակվողները քարերով եւ մահակներով մի քանի անգամ հարվածել են տղամարդու գլխին եւ դեմքին, ինչի արդյունքում վերջինս կորցրել է գիտակցությունը: Հարձակման է ենթարկվել նաեւ 12-13 տարեկան երեխան: Լքելով հանցագործության վայրը՝ հարձակվողները սպառնացել են հաշվեհարդար տեսնել, եթե որեւէ մեկն իրենց դեմ ցուցմունք տա: Մի քանի ժամ անց նրանք ձերբակալվել են իրավապահ մարմինների կողմից: Նրանք հայտարարել են, որ բախման պատճառը ՃՏՊ-ն էր:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ