News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Անկարայում քրդամետ Դեմոկրատական ժողովրդական կուսակցության (ԴԺԿ) գրասենյակները հարձակման են ենթարկվել անհայտ անձանց կողմից, ոստիկանությունը չի կարողացել պատշաճ միջոցներ ձեռնարկել, գրում է Ahvalnews-ը:

Հսկողության տեսախցիկների նկարահանած տեսանյութերում, որոնք տեղադրվել են սոցիալական ցանցերում, երեւում է, որ կեսգիշերին մոտ երեք անհայտ անձինք բազմիցս քարեր են նետել Անկարայում ԴԺԿ-ի գրասենյակի վրա: Ոստիկանությունը չի կարողացել պատշաճ կերպով միջամտել, նշվում է կուսակցության հայտարարության մեջ:

ԴԺԿ-ի ներկայացուցիչները վստահ են, որ միջադեպի մեղավորը Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի վերջին հրահրիչ մեկնաբանություններն են:

Սոյլուն հինգշաբթի օրը հայտարարել էր, որ կազմակերպված հանցավորության հետ իր կապին վերաբերող մեղադրանքները քաղաքական զրպարտություն են, որոնք տարածվել են ԴԺԿ-ի եւ Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության կողմից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ