News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը չեղյալ է հայտարարել շաբաթ օրվա իր այցը Ավստրիա՝ ավստրիական կառավարական շենքերի վրա կախված իսրայելական դրոշների պատճառով: Այս մասին շաբաթ օրը հաղորդել է Ավստրիայի արտաքին գործերի նախարարությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Արտաքին քաղաքական գերատեսչությունը հստակեցրել է, որ Զարիֆը նախատեսում էր շաբաթ օրը այցով ժամանել Վիեննա՝ Ավստրիայի արտգործնախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ բանակցելու համար, սակայն չեղյալ է հայտարարել ուղեւորությունը: «Մենք ափսոսում ենք եւ դա ի գիտություն ենք ընդունում»,- ասել է Ավստրիայի ԱԳՆ-ը:

Ուրբաթ օրը Ավստրիայի կանցլերի գրասենյակի եւ Ավստրիայի արտաքին գործերի նախարարության շենքերի վրա Իսրայելի դրոշներ են կախվել՝ ի նշան Գազայի հատվածում տեղի ունեցող իրադարձությունների հարցում Թել Ավիվի հետ համերաշխության:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ