News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՀԱՄԱՍ շարժումը չի բացառում Հորդանան գետի Արեւմտյան ափի պաղեստինյան տարածքներում համընդհանուր զինված ապստամբությունը: Այս մասին հայտարարել է շարժման պաշտոնական ներկայացուցիչ Ֆաուզի Բարխումը, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

Նրա խոսքով՝ դա ժամանակի հարց է: «Այս պայթյունը, կարծես, արդեն սկսվել է ամբողջ Արեւմտյան ափին բռնազավթողների ագրեսիվ պահվածքի պատճառով: Արեւմտյան ափին տեղի ունեցող զարգացումները, ամենայն հավանականությամբ, կվերածվեն դիմադրության՝ իր բոլոր ձեւերով, ներառյալ զինված դիմադրությունը»,- ասել է Բարխումը:

Ինչ վերաբերում է Գազայի հատվածում իսրայելական զորքերի կողմից հնարավոր ցամաքային գործողությանը, ապա շարժումը պատրաստ է ցանկացած սցենարի:

ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչը հակամարտության սրման մեջ Իսրայելին է մեղադրել: Նրա խոսքով՝ զինադադարի հաստատման ջանքերը, որոնք ներդրվում են Եգիպտոսի, Կատարի եւ ՄԱԿ-ի պաշտոնյաների կողմից, բախվում են «իսրայելական մտածողությանը»:

Բարխումը նշել է, որ ՀԱՄԱՍ-ը անմիջական կապ չունի ԱՄՆ-ի հետ, իսկ Ռուսաստանը նույնպես ջանքեր է գործադրում զինադադարի հասնելու համար, բայց այդ ամենը մինչ այժմ հաջողության չի բերել:

«Մենք տեղեկացրել ենք բոլոր միջնորդներին, որ ագրեսիան սկսել է իսրայելական օկուպանտը եւ որ նա պետք է դադարեցնի մեր ժողովրդի դեմ իր կամայական գործողությունները Երուսաղեմում եւ Շեյխ Ջարահում, վերջ դնի վերաբնակիչների ներխուժմանը Ալ-Աքսա մզկիթ, վերջ դնի Գազայի դեմ ագրեսիայի բոլոր ձեւերին»,- հայտարարել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ