News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 13
Տեսնել լրահոսը


Ցուցակում չլինելը չի նշանակում ընտրություններին չմասնակցել։ Այս մասին այսօր մայիսի 15-ին, Հայաստանի Հանրապետական և «Հայրենիք» կուսակցությունների՝ «Պատիվ ունեմ» հուշագրի ստորագրությունից հետո՝ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչու ինքը չի մասնակցում սպասվող արտահերթ խորհրդրանական ընտրություններին։

«Ինչու ցուցակը ես չեմ գլխավորում, որովհետև քաղաքագիտությունն այս մասին տարրական ճշտմարտություն է ասում՝ նրանք, որոնք գլխավորում են նախընտրական ցուցակները, հավակնում են ունենալ պետական բարձր պաշտոններ։ Իսկ ես արդեն հայտարարել եմ, որ այլևս չեմ զբաղեցնելու պետական բարձր պաշտոններ։ Ես համարում եմ, որ իմ ծառայությունը Հայաստանի և հայ ժողովրդի պետական բարձր պաշտոններում ավարտել եմ։ Ես ընդամենն իմ խորհուրդներով օգնելու եմ, եթե դրա անհրաժեշտությունը լինի»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ