News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Մեր դաշինքի խորհրդանիշն է հնգաթև աստղը խորհրդանշում է ծառայությունը հայրենիքին և մեր պատմական հիշողությունը, մեր հաղթանակները, մեր նախնիների սխրանքները, մարդկային երազանքը և բարձր որակը։ Այս մասին այսօր՝ մայիսի 15-ին, Հայաստանի Հանրապետական և «Հայրենիք» կուսակցությունների՝ «Պատիվ ունեմ» հուշագրի ստորագրությունից հետո հայտարարեց դաշինքի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը։

Նա նաև ներկայացրեց «Պատիվ ունեմ» դաշինքի կարգախոսը՝ «Ուղղիր մեջքդ: Կպնե՛նք գործին: Որ ապրենք»:

«Ուղղիր մեջքդ՝ մեզանում հետևողականորեն սերմանվել է հուսահատությունը, մեզ փորձում են զրկել հայ լինելու հպարտությունից, իսկ հայ ժողովուրդը պետք է վերականգնի և վերագտնի իր արժանապատվությունը և վեհությունը՝ կրկին հավատալով իր ուժերին: Կպնե՛նք գործին՝ պետք է պատրաստ լինենք աշխատանքի և պայքարի միջոցով վերահաստատել սեփական հայրենիքում մեր ապրելու իրավունքը: Որ ապրենք՝ իրականությունը ռիսկերով լի է, որոնք սպառնում են հային և նրա  հավաքական գոյությանը, դարեր շարունակ մեր նախնիները պայքարել են, որպեսզի մենք կարողանանք այսօր ունենալ հայրենիք և ապրել որպես հայ»,- նշեց Դավիթ Հարությունյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ