News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Պաղեստինը գնահատում է աջակցությունը, որն Իսրայելի հետ հակամարտության ժամանակ ցուցաբերում է Թուրքիան, սակայն չէր ցանկանա, որպեսզի այդ լարվածության սրումը համեմատվեր Լեռնային Ղարաբաղի հետ: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանում Պաղեստինի դեսպան Հաֆիզ Նոֆելը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Դիվանագետի խոսքով՝ Պաղեստինը հիանալի հարաբերություններ ունի Հայաստանի եւ Ադրբեջանի հետ, ինչպես նաեւ լավ հարաբերություններ ունի Թուքիայի հետ: «Մենք բարձր ենք գնահատում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին Երուսաղեմի, պաղեստինյան հարցի եւ Պաղեստինին աջակցելու կապակցությամբ: Սակայն մենք չէինք ցանկանա միախառնել այդ թեմաները: Համեմատությունը, որն արել է նախագահ Էրդողանը, պարզապես խոսքի ձեւ է»,-համարում է դիվանագետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ