News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը իմքայլական պատգամավորների հետ լուսանկարներ է հրապարակել եւ գրառում կատարել, որ գտնվում է Սեւ լճի տարածքում: Ֆեյսբուքյան բազմաթիվ օգտատերեր պնդում են, որ լուսանկարները Սեւ լճի տարածքից չեն:

Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանից փորձեցինք պարզել, թե արդյոք լուսանկարները Սեւ լճի տարածքից  են: Փոխքաղաքապետը, այնուամենայնիվ, հաստատեց, որ դա Սեւ լճի այն հատվածն է, որը հասանելի է հայկական կողմին, իսկ լուսանկարների տարածումը  նա համարում է հերթական շոուն:

«Քանի օր է՝ չեմ ուզում անդրադառնալ իշխանության շոուներին, բայց իրականում սա շոուների եւս մի մասնիկ է: Նրանք իրականում գտնվում են Սեւ լճում, այն հատվածում, որտեղով ստացվում է մոտենալ լճին, քանի որ մեր զինվորները աջ եւ ձախ կողմից կանգնած են այդ հատվածում: Բայց ես սա էժանագին շոու եմ որակում, որովհետեւ ուզում եմ հասկանալ՝ ի՞նչ են ուզում դրանով ասել: Այդտեղ գտնվողներին մի հարց եմ ուզում տալ. Սեւ լիճը մեր տիրապետության տա՞կ է, թե՞ ոչ: Փաստն այն է, որ բանակցություններն այսօր ոչ մի արդյունք չեն տվել, մենք սպասում ենք վաղվան: Փիառ էր ուզում անել: Մեր վարչական շրջանների ղեկավարները ամեն օր են այնտեղ այցելում, եթե փիառվելու խնդիր ունենային, նրանք էլ կարող էին նկարվել: Նման բան չկա: Եթե հետ գնացած լիներ, բանակցությունները ավարտված կլինեին»,-ասաց նա:

Մենուա Հովսեփյանը կարծում է, որ վաղվա բանակցոությունները նույնպես վարելու է խաղաղապահ զորքերի հրամանատար Մուրադովը. «Մեր հույաը հենց նա է, ուրիշ ով էլ պետք է գնա բանակցի: Մուրադովը բանակցում էր, նույն ժամանակահատվածում մեր փոխվարչապետը գտնվում էր Սեւ լճում: Երեւի ավելի ապահով ժամ էր, դրա համար են այդպես ընտրել»:

Թուրքագետ, լրագրող Նաիրի Հոխիկյանն էլ պնդում է, որ լուսանկարները Սեւ լճում չեն արվել, այլ արվել են Սև լճին մերձակա Սագի լճի մոտ:

«ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հպարտ կեցվածքով լուսանկար է հրապարակում՝ գրելով, թե գնացել է Սյունիքի Սև լիճ։ Այդ տարածքին ծանոթ յուրաքանչյուր մարդ, լուսանկարին նայելով, հասկանում է, որ ՀՀ խոշոր բնական լճերից մեկը չէր կարող այդքան փոքր տարածք ունենալ, բացի այդ, եթե թշնամին չի նահանջել և չի ազատել Սև լճի տարածքը, ինչպե՞ս է կարողացել փոխվարչապետը մարզպետի հետ հասնել լճի ափ։ 
Իրականում հնարավոր է, որ պաշտոնյաները եղել են Սև լճին մերձակա մեկ այլ՝ Սագի լճի կամ որ ավելի հավանական է՝ դրանից քիչ ներքևում գտնվող լճակի ափին՝ նկարվելու։

Կից քարտեզում ցույց եմ տվել, թե որտեղ կարող էին լինել պաշտոնյաները։

Հիմա որ ադրբեջանցիները իրենց հերթին նկարվեն ու իսկական Սև լճի մոտից նկարներ հրապարակեն, ի՞նչ եք ասելու»,- գրել է Հոխիկյանը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ