News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Գազայի հատվածում իրավիճակի սրման կապակցությամբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույց է անցկացրել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի եւ Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի հետ, հաղորդում է CNBS-ը:

Հեռախոսազրույցի ընթացքում Բայդենը հաստատել է ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչների հրթիռակոծման փորձերից Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքն ու դատապարտել Իսրայելի քաղաքների վրա հարձակումը: «Նախագահը նշել է, որ հակամարտության ներկայիս ժամանակահատվածում զոհվել են պաղեստինցի եւ իսրայելցի բազմաթիվ քաղաքացիներ՝ ներառյալ երեխաներ: Նա մտահոգություն է հայտնել լրագրողների անվտանգության կապակցությամբ եւ ընդգծել նրանց պաշտպանությունն ապահովելու անհրաժեշտությունը»-նշված է Սպիտակ տան հաղորդագրության մեջ:

Նեթանյահուն հավաստիացրել է Բայդենին, որ Իսրայելն «անում է ամեն ինչ, որպեսզի չվնասի նրանց, ովքեր կապ չունեն ՀԱՄԱՍ-ի հետ»: Նա ընդգծել է, որ նախքան գործողության մեկնարկը, մասնավորապես, նախքան Գազայի հատվածում շենքի հրթիռակոծումը, որտեղ տեղակայված են եղել Associated Press-ի եւ Ալ Ջազիրայի գրասենյակները, տարհանվել են «բոլորը, ովքեր կապված չեն» ՀԱՄԱՍ-ի գործունեության հետ:

Բայդենի հետ զրույցից հետո Նեթանյահուն հավաստիացրել է, որ Իսրայելը կշարունակի գործողությունն այնքան ժամանակ, քանի դեռ չի հասել իր նպատակներին: «Մեր նպատակն է ՀԱՄԱՍ-ին ազդանշան ուղարկել, որ չարժե հրթիռներ ուղարկել ամեն անգամ, երբ նրանք դա կցանկանան»,-ասել է նա՝ խոստանալով «ՀԱՄԱՍ-ի հետ հարցերը լուծել»:

Բայդենը նաեւ զրուցել է Մահմուդ Աբասի հետ Երուսաղեմում եւ Արեւմտյան ափում լարվածության մասին: Նա ընդգծել է «Երուսաղեմը բոլոր դավանանքի եւ ծագման մարդկանց համար խաղաղ համակեցության վայրի վերածելու մասին» ընդհանուր հետաքրքրվածությունը: «Նախագահը նաեւ ընդգծել է իր ամուր հակվածությունը երկու պետություն ստեղծելու մասին համաձայնեցված որոշման նկատմամբ՝ որպես լավագույն եղանակ իսրայելա-պաղեստինյան հակամարտության արդար եւ ամուր կարգավորմանը հասնելու համար»,-ասված է Սպիտակ տան հաղորդագրության մեջ:

Իր հերթին Աբասը նշել է, որ «ԱՄՆ-ի վարչակազմը պետք է միջամտի պաղեստինցի ժողովրդի վրա Իսրայելի հարձակումներին վերջ դնելու համար»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ