News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Մյանմայի արեւմուտքում դաժան մարտեր են ընթանում ռազմական խունտայի եւ բնակչության միջեւ. միայն երեկ երեկոյան վիրավորվել է առնվազն 15 մարդ, գրում է DW-ը:

Հրապարակման համաձայն՝ Չին նահանգում ընթանում են դաժան մարտեր ռազմական խունտայի եւ դիմադրության շարժման զինված ներկայացուցիչների միջեւ: Մինդատ քաղաքում, որը տեղակայված է Հնդկաստանի հետ սահմանի մերձակայքում, շրջափակման մեջ է հայտնվել շուրջ 20 000 մարդ:

«Չին նահանգի պաշտպանական ուժեր» (Chinland Defence Force) շարժման անդամների խոսքով՝ խունտայի զինվորները տարածաշրջան են ժամանում ուղղաթիռներով: Նահանգում տիրող իրավիճակը դրա բնակիչների կողմից անվանվում է «ռազմական»: Պուտչիստները զինված դիմադրության դեմ պայքարի համար կիրառում են ծանր զենք: Միայն նախօրեին՝ մայիսի 15-ին, առնվազն 15 մարդ է վիրավորվել: Զոհերի մասին տվյալներ դեռեւս չկան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ