News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Իսրայելի, Պաղեստինի ներկայացուցիչները, ինչպես նաեւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը ելույթ կունենան այսօր՝ մայիսի 16-ին՝ տարածաշրջանում էսկալացիայի վերաբերյալ Անվտանգության Խորհրդի բաց նիստի ժամանակ, գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով կազմակերպությունում իր աղբյուրներին:

«Նիստի ժամանակ ԱԽ անդամ 15 երկրներից վաղը կմասնակցեն Պաղեստինի, Իսրայելի, ինչպես նաեւ մի շարք տարածաշրջանային երկրների, այդ թվում՝ Հորդանանի եւ Եգիպտոսի ներկայացուցիչները»,-նշել է գործակալության զրուցակիցը: Շաբաթ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը հայտնել է լրագրողներին, որ հանդիպման ժամանակ ելույթ կունենա կազմակերպության ղեկավարը:

Դա պաղեստինա-իսրայելյան հարցով շաբաթվա ընթացքում ԱԽ երրորդ նիստն է, սակայն առաջին անգամ կանցկացվի բաց ձեւաչափով եւ հակամարտության կողմերի մասնակցությամբ: ԱԽ նախորդ հանդիպումների ընթացքում ԱՄՆ-ի դիրքորոշման պատճառով չէր հաջողվել մշակել ապաէսկալացիայի կոչ անող միասնական հայտարարություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ