News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրս բերումը չի նպաստում այդ երկրում իրադրության կարգավորմանն ու համերաշխությանը, այն կարող է արտացոլվել տարածաշրջանում կայունության վրա, հայտարարել է ՉԺՀ արտաքին գործերի նախարար Վան Ին, գրում է Ինտերֆաքս-ը:

«Աֆղանստանից ամերիկյան զորքերի շուտափույթ դուրսբերումը լուրջ ազդեցություն է թողել այդ երկրում ներքին համերաշխության գործընթացի շուրջ եւ բացասաբար է ազդել տարածաշրջանային կայունության վրա: Մենք համարում ենք, որ ՄԱԿ-ն ունակ է պատշաճ դերակատարում ունենալ այդ իրավիճակում»,-ասել է դիվանագետը իր պակիստանցի գործընկեր Շախ Մեխմուդ Քուրեշիի հետ հեռախոսազրույցի ընթացքում:

Այդպիսի պայմաններում, Վան Իի համոզմամբ, այդ խնդրի նկատմամբ մեծ ուժադրություն է հարկավոր ՄԱԿ-ի, Շանհայի համագործակցության կազմակերպության եւ Աֆղանստանի հետ հարեւանությամբ գտնվող երկրների կողմից: Նա բարձր է գնահատել Աֆղանստանում խաղաղություն հաստատելու պակիստանյան ջանքերը եւ ասել, որ Չինաստանը կողմ է, որպեսզի արաբական կողմերը կնքեն քաղաքական համաձայանգիր, որն ընդունելի է բոլոր կողմերի համար, եւ որի իրացումը կախված կլինի հենց նրանցից, որոնք «համատեղ փնտրել են Աֆղանստանի ազգային պայմաններին համապատասխան զարգացման ուղին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ