News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Մայիսի 16-ին, ժամը 03:18-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 58-րդ կմ-ին այրվում է «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենա։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:40-ին, մարվել` 04:00-ին: Ավտոմեքենան այրվել է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ