News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Իրանի Զինուժի ԻՀՊԿ կազմում «Ալ Քուդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար Իսմայիլ Կանին հայտարարել է պաղեստինցի ժողովրդին Իրանի աջակցության մասին՝ բարձր գնահատելով դիմադրության ուժերի հաջողված ռազմական հակազդումը, գրում է Тasnim news-ը:

ՀԱՄԱՍ շարժման քաղաքական բյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիայի հետ հեռախոսազրույցի ընթացքում Կանին հավաստիացրել է պաղեստինցիներին եւ ՀԱՄԱՍ-ին Իսլամական Հանրապետության մշտական աջակցության մեջ: Իրանցի հրամանատարը նաեւ կոշտ քննադատության է ենթարկել Շեյխ Ջարա Ալ Քուդս շրջանում եւ Գազայում իսրայելցիների գործողությունները:

Իր հերթին Հանիան տեղեկացրել է Կանիին Գազայում եւ Ալ Քուդսում իսրայելցիների հարձակումների մասին, որոնց հետեւանքով սպանվել են պաղեստինցի կանայք եւ երեխաներ՝ ընդգծելով, որ «պայքարը Պաղեստինում ամբողջ իսլամական համայնքի մասնակցությամբ պայքար է»: ՀԱՄԱՍ-ի քաղաքական բյուրոյի ղեկավարը եւս բարձր է գնահատել պաղեստինցի ժողովրդին ուղղված Իրանի աջակցությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ