News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ կառավարությունն ավելի քան 2 միլիարդ դոլար է հատկացրել մանկահասակ անօրինական միգրանտների խնամքի ծախսերը մարելու համար, որոնք հատել են երկրի հարավային սահմանն առանց չափահասի ուղեկցման, գրում է ՏԱՍՍ-ը:

Նշված գումարը վերաբաշխված է նաեւ կորոնավիրուսի դեմ պայքարի հետ կապված գործողություններն իրականացնելու համար հատկացված միջոցներից: Մասնավորապես, 850 միլիոն դոլարը տրամադրվել է գումարից, որը հատկացված էր COVID-19-ի թեստավորումն ընդլայնելու համար: Եւս 850 միլիոն դոլար տրամադրվել է միջոցներից, որոնք նախատեսված էին դեղորայքի եւ բժշկական պարագաների ռազմավարական  ազգային պաշարը համալրելու համար:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչախումբը վերջին շրջանում ենթարկվել է կոշտ քննադատության մարդկանց աճող հոսքի լույսի ներքո, որոնք անօրինաբար փորձում են ԱՄՆ ներթափանցել Մեքսիկայից: Քաղաքական ընդդիմադիրները, հատկապես, պնդում են, որ տեղի ունեցողը դարձել է անօրինական միգրացիայի նկատմամբ Սպիտակ տան նոր ղեկավարի չափազանց փափուկ մոտեցման հետեւանք: Բայդենն առանձնակի կոշտ քննադատության է ենթարկվել, քանի որ ԱՄՆ-ում հայտնված անչափահաս անօրինական միգրանտները պահվում են երեխաների համար չհարմարեցված պայմաններում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ