News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում Պաղեստինին աջակցող ցույցի ժամանակ տեղի են ունեցել բախումներ պաղեստինցիների, թուրքերի եւ քրդերի միջեւ, գրում է DW-ը:

Հրապարակման համաձայն՝ մայիսի 15-ին Գերմանիայի բազմաթիվ քաղաքներում անցկացվել են պաղեստինցիների հետ համերաշխության ցույցեր, որոնց մասնակցել են հազարավոր մարդիկ: Մի շարք դեպքերում դրանք ուղեկցվել են անկարգություններով: Բեռլինում ցուցարարները քարեր եւ շշեր են նետել ոստիկանների ուղղությամբ:

Մանհեյմում ցուցարարներն այրել են Իսրայելի դրոշը, որի հեղինակը բերման է ենթարկվել ատելությունը քարոզելու մեղադրանքով: Ոստիկաններին հաջողվել էր կանխել Իսրայելի եւս մեկ դրոշի այրումը:

Շտուտգարտում, երբ ոստիկանությունը ցրել է ակցիան, մարդկանց խմբերը սկսել են կազմակերպել բողոքի սպոնտան քայլերթեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ