News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Կոչ ենք անում միջոցներ ձեռք առնել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին և վարչապետի ժ/պ Նիկոլ Փաշինյանին՝ իրենց սահմանադրական պարտականությունները չկատարել ու հիմքով՝ պաշտոնանկ անելու ողղությամբ, ինչպես նաև պահանջում ենք քրեական հետապնդում սկսել վերջիններիս նկատմամբ: Այս մասին ասավում է  «Ազատություն», «Երկիր Ծիրանի», «Ազգային անվտանգություն» կուսակցությունների տարածած հաղորդագրությունում:

«Մենք՝ներքոնշյալ քաղաքական ուժերի ներկայացուցիչներս, արձանագրում ենք, որ իշխանությունների հայրենատվության քաղաքականությունը ՀՀ-ն կանգնեցրել է աղետի առջև։ Ադրբեջանցի զինվորները տարածքներ են գրավում ՀՀ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերից՝ չհանդիպելով մեր սահմանապահների և զինված ուժերի դիմադրությանը։ Թշնամուն ոչնչացնելու ու գերեվարելու փոխարեն, հայկական կողմը սկսել է անհասկանալի բանակցություններ, որոնց ընթացքում ադբեջանական կողմին դաստիարակում է ՀՀ սահմանները հարգելու լոզունգներով։ Ապիկար ու հողատու իշխանությունների գործունեության ընթացքում, ընդամենը 3 օրում թշնամին ուժեղացրելէ դիրքերը, մի քանի կմ խորացել ՀՀ տարածքում, գրավել ռազմավարական նշանակության բարձունքներ, բնական ջրամբարներ։Արդյունքում, մի շարք քաղաքներ, գյուղեր, ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհներ հայտնվել են թշնամու ուղղակի կրակի տակ։ ՀՀ ղեկավարությունը երկրի անվտանգությունը պաշտպանելու և ագրեսորին մեր երկրից վռնդելու կամ գերեվարելու փոխարեն դատարկաբանում է մարդկային կորուստներ չտալու (կարծես ՀՀ տարածքների հանձնումը կորուստ չէ), չկրակելու, հանգիստ ու սառնասիրտ մնալու մասին։ Բացի այդ, հայրենի իշխանությունները իսկական քաոսային իրավիճակ են հյուսել ՀԱՊԿ-ին ու ՌԴ-ին դիմելու, մեր պաշտպանությունն ուրիշների ուսերին բարդելու կապակցությամբ։ Հայկական կողմի տմարդի գործողությունների արդյունքում թշնամին օրեցօր խորանում է մեր երկրի տարածքում։ Մենք գտնում ենք, որ պետք է ձեռնարկվեն արմատական միջոցառումներ՝ ՀՀ տարածքային ամբոջականությունը վերականգնելու և պաշտպանելու ուղղությամբ։ Մասնավորապես.

• ՀՀ ղեկավարությունից պահանջել, թե ՀՀ վարչապետ ՆիկոլՓաշինյանը կամ այլ պաշտոնատար անձինք ի՞նչ փաստաթղթեր են ստորագրել ադրբեջանական կողմի հետ՝ 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունից բացի։ Մասնավորապես, ինչպիսի՞ եռակողմ փաստաթուղթ է ստորագրվել 2021թ. հունվարի 11-ին։ Կա՞ն արձանագրություններ կամ այլ փաստաթղթեր, որոնց ուժով Ադրբեջանի զինուժի ներկայիս տեղաշարժերն արդարացված են։ Գոյություն ունի՞ Ադրբեջանի ն Սյունիքով միջանցք տրամադրելու որևէ փաստաթուղթ։

• Ինչո՞ւ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը և ՀՀ վարչապետի ժ/պ Նիկոլ Փաշինյանը մատը մատին չեն խփում ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կապակցությամբ։ Ո՞րն է նման անողնաշարության պատճառը և առիթը։

• Հրաման տալ ՀՀ սահմանապահներին ու բանակին մեր երկիր ներխուժած թշնամու զինուժին և բաշիբոզուկներին ոչնչացնել ու կամ/ևգերեվարելու պահանջով։ Քրեական գործեր հարուցել և ձերբակալել իրենց սահմանադրական պարտականությունների մեջ զլացած ՀՀ պաշտպանության նախարարին, ինչպես նաև ԳՇ պետին:

• Կոչ ենք անում միջոցներ ձեռք առնել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին և վարչապետի ժ/պ Նիկոլ Փաշինյանին՝ իրենց սահմանադրական պարտականությունները չկատարել ու հիմքով՝ պաշտոնանկ անելու ողղությամբ, ինչպես նաև պահանջում ենք քրեական հետապնդում սկսել վերջիններիս նկատմամբ:

• Ազատության հրապարակում հայտարարել աշխարհազորի հավաք։ ՀՀ Զինված ուժերին ուոստիկանությանը պարտադրել զինել աշխարհազորը և օժանդակել դրանց տեղափոխումը՝ Վարդենիս ու Սյունիք։

• Սույն թվականիմ մայիսի 17-ից՝սկսած ժամը 19։00-ից հերթապահել Ազատության հրապարակում։

• Սյունիք և Գեղարքունիք գործուղել ներքոնշյալ քաղաքական ուժերի ներկայացուցիչներին։

Մենք հայտարարում ենք, որ այս ծանր օրերին պատրաստ ենք մեզ վրա վերցնել երկրի կառավարումը, չեզոքացնել Ադրբեջանի ոտնձգությունները, վերականգնել ՀՀ տարածքային ամբողջականությունը։

Ազատություն կուսակցություն՝ Հրանտ Բագրատյան

Երկիր Ծիրանի կուսակցություն՝ Զարուհի Փոստանջյան

Ազգային անվտանգություն կուսակցություն՝ Գառնիկ Իսագուլյան

16.05.2021»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվել
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են...
«Ժողովուրդ». Ի՞նչ կապ ունի Սիսիանի բաժնի նախկին պետ Գարիկ Մուրադյանը 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու հափշտակման գործի հետ
Գրել էինք, որ քննչական կոմիտեն քրեական գործի շրջանակում վկայի կարգավիճակում հարցաքննել է Երեւան...
«Ժողովուրդ».Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդի միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ՝ գրեթե բոլոր ՔՊ-ականները շտապեցին իրենց սոցիալական էջերում աջակցել...
«Փաստ». Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն
Գործող կարգավորումների համաձայն, վարձու աշխատողի համար գրանցման հայտում և (կամ) եկամտային հարկի...
«Հրապարակ». «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել»
«Ժողովուրդ». Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի
Ամեն դեպքում, Արսենյան-ՔՊ ալյանսը փորձառու բիզնեսմենին դեռեւս էական ոչինչ չի տվել...
Ամենաշատ