News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը քիչ առաջ  ժամանեց  ՀԱԿ-ի այսօրվա համագումարին։ Ներկաները նրան դիմավորեցին հոտընկայս ծափահարություններով ու «Լևո՛ն» վանկարկումներով։

Նախագահն ասաց, որ կարճ է խոսելու քանի որ դեռ լիովին ապաքինված չէ և որպես ելույթի ձևաչափ ընտրել է ինքնահարցազրույցը։ Առաջին հարցը, որ իրեն տվեց Լեւոն Տեր  Պետրոսյանը հետեւյալն էր` Ո՞րն է Արցախյան պատերազմում կրած պարտության իրական պատճառը:

«Մենք պարտվել ենք, ոչ թե Ադրբեջանին, այլ պարտություն ինքներս ենք բերել մեր գլխին։ Վերջին 23 տարիների ընթացքում երկրի իշխանությունների վարած արկածախնդրական ու անպատասխանատու քաղաքականության հետևանքով։ Պարտության հիմքը դրվել է 1998 թվականին՝ այդ իշխանությունների կողմից դրված ստատուս-քվոյի պահպանման և ոչ մի թիզ հող չզիջելու սին հավատամքի վրա։ Իսկ պարտության ավարտը ազդարարել է Փաշինյանի Արցախը ՀՀ-ն է և վերջ սադրիչ հայտարարությամբ և ինչը եղավ Հայաստանի վերջը՝ Ղարաբաղի վերջը։ 23 տարի շարունակ մեր իշխանությունների կողմից հաշվի չեն առնվել իրատեսական քաղաքականության երեք կարևորագույն գործոնները՝ ուժերի հարաբերակցությունը, դաշնակիցների առկայության, կամ բացակայության հանգամանքը և ամենագլխավորը՝ ժամանակի անշրջելիությունը։ Այսինքն այն պարզ ճշմարտությունը, որ եթե մի բան հնարավոր է այսօր, պարտադիր չէ, որ հնարավոր լինի վաղը։ Շատ պարզ բան է, որը մեր իշխանությունները չեն հասկացել, սա պարզագույն քաղաքականության այբուբենն է։

Այլկերպ ասած 23 տարի շարունակ մեր իշխանությունները դրսևորել են խաղամոլի վարքագիծ՝ ավելին շահելու ձգտումով նոր խաղադրույքներ են կատարել, այդ պատճառով կորցնելով արդեն իսկ շահածը։ Չեմ ցանկանում ավելի մանրամասնել, որովհետև մտադրված եմ այս հարցին նվիրված ծավալուն հոդվածով հանդես գալ»,- ինքն իր հարցին պատասխանեց առաջին նախագահը։

Նախագահը իրեն երկրորդ հարցը նաեւ տվեց` «եթե այս ամենը գիտակցում է այդ պահին, 98 թվականին, ապա ինչի չդիմեցի ժողովրդին եւ նախընտրեցի հրաժարվել նախագահի պաշտոնից»:
«Պատասխան` նաեխ եւ առաջ ժողովրդին բացեիբաց դիմել եմ «Պատերազմ, թե խաղաղություն» հոդվածով, իսկ նախագահի պաշտոնից հրաժարվել եմ քաղաքացիական պատերազմից խուսափելու նկատառումով: Ինչո՞ւ, ես հիմա կբացատրեմ: Խաղաղության իմ ծրագիրը կատարելու ուղղված իրենց գործողություններում իշխանության ներսում ձեւավորված խմբավորմանը, անուններ չեմ տալիս, դուք շատ արդեն փորձված գործիչներ եք, հասկանում եք ամեն ինչ, հաջողվել էր քայքայել խորհրդարանական մեծամասնությանը եւ ինձ փաստորեն զրկել քաղաքական ուժերի աջակցությունից: Մի տերմին կա, ասում են առնետավազք, այդ էր տեղի ունեցել: Բայց, ամենուայնիվ, ուզում եմ մի գաղտնիք բացել, անշուշտ իշխանության ներսում` այսինքն Վազգեն Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի շրջապատում ոչ բոլորն ուժերն էին, որ գոհ էին իրադարձությունների նման զարգացումից: Շատերի, այդ թվում բանակի, Ազգային անվտանգության, ոստիկանության, երկրապահի որոշ շրջանակների կողմից, ես ստացել եմ աջակցության լուրջ առաջարկներ եւ այդ հեղաշրջումը զսպելու պատրաստակամություն: Աջակցության առաջարկ եմ ստացել նաեւ ՌԴ-ից, հանձին նախագահ Ելցինի, ինչի մասին վերջինս հրապարակավ հանդես է եկել իմ հրաժարականի հաջորդ օրը: Ես մերժել եմ աջակցության բոլոր այդ առաջարկները` կրկնում եմ` բացառապես քաղաքացիական պատերազմից խուսափելու համար: Չեմ չափազանցնում, Վազգեն Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը պատրաստ էին նման պատերազմի»,-ասաց նա: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
2021թ. ԱԺ ընտրություններին ընտրակաշառք տալու գործով հերթական դատավճիռն է կայացվել. Մեղադրյալը ԲՀԿ-ից է
ՀՀ ոստիկանության Գավառի բաժնում 2021թ. հունիսի 9-ին ՀՀ քրեական օրենսգրքի…
2021թ. ԱԺ ընտրությունների հետ կապված 29 գործով դատի է տրվել 53 անձ, 6-ի վերաբերյալ կա մեղադրական դատավճիռ. ամփոփում
Ըստ այդմ՝ նախաքննության և հետաքննության մարմիններին ուղարկված հաղորդումների առթիվ ընդհանուր առմամբ հարուցվել է 87 քրեական գործ, որոնցով...
ԱԺ արտահերթ ընտրությունների հետ կապված 22 գործով դատի է տրվել 46 անձ, 76 տոկոսը՝ ընտրակաշառքի համար. ամփոփում
Մեղադրյալներից 8-ը եղել են արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցած կուսակցության կամ կուսակցության դաշինքի թեկնածուներ…
ԵԽԽՎ դիտորդական հանձնաժողովի ղեկավար. Հայաստանի ընտրողների մոտ 25 տոկոսը ներկայացված չէ խորհրդարանում
Նրա խոսքով՝ միակ բացառությունը բավական բարձր անցումային շեմն էր՝ 5 տոկոս կուսակցությունների համար եւ 7 տոկոս կոալիցիայի համար։
«ՔՊ». Այս տարվա արտահերթ խորհրդարանական ընտրություններն ամենալեգիտիմն էին Հայաստանի պատմության մեջ
«Հաշվի առնելով այդ ամենը՝ ես ամբողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ...
ԱԺ արտահերթ ընտրություններին ընտրական հանցագործությունների մասին 16 գործ՝ 24 անձի վերաբերյալ, ուղարկվել է դատարան
ՀՀ գլխավոր դատախազությունը շարունակում է ներկայացնել 2021թ. հունիսի 20-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ողջ ընթացքում, ինչպես...
Ամենաշատ