News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Լրագրողների միջազգային ֆեդերացիան (IFJ) կոչ է արել ՄԱԿ-ի ԱԽ-ին ձեռնարկել հրատապ միջոցներ, որպեսզի վերջ տրվի ԶԼՄ-ների եւ լրագրողների վրա միտումնավոր ու համակարգված հարձակումներին, գրում է ՌԻԱ Նովոստի-ն:

Կազմակերպության տվյալներով՝ ավելի քան 30 լրագրող է բերման ենթարկվել կամ դարձել հարձակումների թիրախ Գազայում: Հարձակումների կապակցությամբ IFJ-ն նամակ է ուղարկել Իսրայելի իշխանություններին, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին եւ Անվտանգության Խորհրդի բոլոր անդամներին՝ պահանջելով դադարեցնել ԶԼՄ-ների եւ լրագրողների վրա միտումնավոր ու համակարգված հարձակումները եւ ակնհայտ փորձը ստիպելու լռել նրանց, ովքեր լուսաբանում են իրադարձությունները Գազայից:

Լրագրողների ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Էնթոնի Բելանժերը հայտարարել է, որ Իսրայելը խախտում է միջազգային պայմանավորվածությունները: Նա կոչ է արել դադարել ԶԼՄ-ների վրա  «զարհուրելի հարձակումները»:

Հիշեցնենք՝ նախօրեին Իսրայելի ավիահարվածի հետեւանքով փլուզվել էր 15-հարկանի շենքը Գազայում, որտեղ, մասնավորապես, տեղակայված էին միջազգային ԶԼՄ-ների, այդ թվում՝ Associated Press գործակալության ու Al-Jazeera հեռուստաալիքի գրասենյակները: Հաղորդվել էր, որ Իսրայելն արել է «նախազգուշացում», որ առաջիկա ժամի ընթացքում երկրի ուժերը հարձակվելու են շենքի վրա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել