News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մասը ելույթ է ունեցել Գազայի հատվածում երեք քայլերի իրականացման եղանակով ճգնաժամի դեէսկալացիայի օգտին, գրում է  DW-ը:

Նրա խոսքով՝ առաջին փուլում պետք է դադարի հրթիռային ահաբեկչությունը, երկրորդ փուլում՝ դադարեցվի բռնությունը եւ երրորդում՝ ապահովվի վերադարձը դեպի բանակցային գործընթացը իսրայելցիների եւ պաղեստինցիների միջեւ վստահություն հաստատելու եւ խաղաղ կարգավորման մասին կոնկրետ միջոցների վերաբերյալ Իսրայելի եւ Պաղեստինի պետությունների համակեցության հիման վրա:

Իր հերթին «կանաչների» կուսակցությունից դաշնային կանցլերի պաշտոնի թեկնածու Անալենա Բերբոքը կոչ է արել ԳԴՀ կառավարությանն ավելի ակտիվ մասնակցություն ունենալ Գազայում հակամարտության կարգավորման հարցում եւ միջնորդներ ուղարկել տարածաշրջան:

«Իսրայելի անվտանգությունը պատասխանում է Գերմանիայի պետական շահերին: Մենք չենք կարող պասիվ հետեւել ՀԱՄԱՍ-ի կողմից զզվելի հարձակումներին: Դաշնային կառավարությունը պետք է ամրապնդի հեռախոսային դիվանագիտությունն ու տարածաշրջան ուղարկի բարձրաստիճան միջնորդներ, որպեսզի մերձավոր դաշնակիցների հետ միասին հասնի բռնության անհապաղ դադարեցմանը»,-ասել է Բերբոքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ