News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ոչ թե Վարդենիս քաղաքի մոտ, այլ  Վարդենիսի սար բնակավայրի վերին հատվածում են ադրբեջանցիները վրաններ տեղադրել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վարդենիսի քաղաքապետ Արամ Մելքոնյանը` նշելով, որ ինքը շատ հեռվից տեսել է հեռադիտակով:

Քաղաքապետը հայտնեց, որ մի մասում էլ հետ են նահանջել ադրբեջանցիները:

«Հետխաղացում է եղել Վարդենիսից դեպի Ակունքի սար կոչվող հատվածում, հենց նոր այնտեղից եմ եկել: Վերին Շորժայի մոտ մենք շատ լավ դիրքերում ենք, բացահայտ խախտում կա ադրբեջանցիների կողմից, բայց վերջին 2 օրերի ընթացքում որեւիցե առաջխաղացում չեն ունեցել»,-ասաց նա:

Նա նշեց, որ ադրբեջանցիները այլ վայրերում վրաններ չեն տեղադրել, որեւէ տեխնիկա չեն բերել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ