News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ոստիկաններին, որոնք ԼԳԲՏ-համայնքի ներկայացուցիչ են, կարգելվի մասնակվել Նյու Յուրքում Pride միջոցառումներին, ներառկալ՝ ամենամյա քայլերթերը, որոնք անցկացվում են յուրաքանչյուր հունիսին: Այդ որոշումն է հրապարակել Heritage of Pride ՀԿ-ն, որը կազմակերպում է ամենամյա քայլերթեր եւ միջոցառումներ, հաղորդում է NBC-ն:

Heritage of Pride-ը հայտարարել է իրավապահ մարմինների հետ կապ ունեցող խմբերին անհապաղ բացառելու մասին, որոնք չպետք է մասնակցեն Նյու Յորքում Pride միջոցառումներին առնվազն մինչեւ 2025 թվականը: Այդ խմբերի մասնակցությունն արգելելու մասին որոշումը կայացվել է այն առնչությամբ, որ Heritage of Pride-ը ջանքեր է գործադրում իր միջոցառումներում ոստիկանների ընդհանուր թիվը կրճատելու համար: Կազմակերպությունը մտադիր է նաեւ հրաժարվել Նյու Յորքի ոստիկանության հետ համագործակցությունից միջոցառումների մասնակիցների անվտանգությունն ապահովելու հարցերով: Այդ գործառույթն այսուհետ կիրականացնեն մասնավոր անվտանգության ծառայությունները, իսկ ոստիկանները կգտնվեն քայլերթի կամ այլ միջոցառման անցկացման վայրից որոշակի հեռավորության վրա եւ կապահովեն առաջին արձագանքն ու անվատանգությունը միայն այն ժամանակ, երբ դա կդիտվի որպես բացարձակ անհրաժեշտություն՝ քաղաքային իշխանությունների մանդատի համաձայն»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ