News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Դրեզդենի ոստիկանությունը ջրցաններ եւ արցունքաբեր գազ է կիրառել անկարգություններ կազմակերպած ֆուտբոլային երկրպագուների դեմ. կան վիրավորներ, գրում է ՌԻԱ Նովոստի-ն:

Անկարգությունները տեղի են ունեցել «Դինամո Դրեզդեն»-ի՝ Մյունխենի «Թյուրքկյուջյու» (Türkgücü München) ակումբի նկատմամբ հաղթանակի ֆոնին: Դրեզդենի մարզադաշի մոտ երկրպագուները  հարձակվել են ոստիկանության վրա խաղի 70-րդ րոպեին, երբ հաշիվը 3:0 էր, նրանք կիրառել են պիրոտեխնիկա, նետել ապակե շշեր եւ փորձել ճեղքել ցանկապատը:

Իրավապահները կիրառել են ջրցաններ եւ արցունքաբեր գազ, առանձին մասնակիցներ բերման են ենթարկվել: Հաղորդվում է բազմաթիվ տուժածների մասին, որոնք տեղափոխվել են հիվանդանոցներ: Ոստիկանությունը հայտնել է դեռեւս երկու տուժած աշխատակցի մասին:

Ավելի վաղ Դրեզդենի ոստիկանությունը թվիթերյան էջում կոչով դիմել էր խաղի ժամանակ մարզադաշտի մոտ հավաքվածներին սանիտարական կանոնների հնարավոր խախտման կապակցությամբ: Սակայն կեսօրին այնտեղ, իրավապահների տվյալներով, գտնվել է շուրջ երկու հազար մարդ:

«Դինամո Դրեզդեն» ակումբից հայտնել են մինչեւ հինգ հազար երկրպագուի մասին: Մարզադաշտի մոտ հերթապահել են ոստիկանության ջոկատները, երկնքից աջակցել են ուղղաթիռները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել