News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Վերջին օրերին Իսրայելի Պաշտպանության բանակը խոցել է ավելի քան 1 500 թիրախ պաղեստինյան անկլավում: Այդ մասին հատրարարել է հրեական պետության վարչապետ Բինյամին Նեթանյահուն, գրում է ՏԱՍՍ-ը:

Վարչապետը հայտնել է, որ ՀԱՄԱՍ-ի դեմ սկսված արշավանքը կշարունակվի ամբողջ ուժով: «Մենք կստիպենք ՀԱՄԱՍ-ին շատ բարձր գին վճարել իր զզվելի ագրեսիայի դիմաց»,-նշված է Նեթանյահուի ուղերձում:

«Մենք հասցրել ենք շատ ուժգին հարված ՀԱՄԱՍ-ի ստորգետնյա ենթակառուցվածքի ուղղությամբ, որի զարգացման գործում այն ամբողջ տասնամյակ եւ հսկայական կապիտալ է ներդրել թունելները փորելու նպատակով: Դրանց զգալի մասը ոչնչացվել է ներսում ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչների հետ մեկտեղ: Ես ասել եմ դա երեկ եւ այսօր ասում եմ եւս մեկ անգամ. որեւէ ահաբեկիչ ապահովագրված չէ»,-ընդգծել է Նեթանյահուն:

Վարչապետը նաեւ հայտնել է, որ շաբաթվա սկզբից ի վեր Իսրայելը հասցրել է հարվածներ ՀԱՄԱՍ-ի անօդաչու թռչող սարքերի, ինչպես նաեւ ռազմածովային հնարավորությունների ուղղությամբ: «Մենք ոչնչացրել ենք հրթիռների պաշարներն ու պահեստները, մենք ոչնչացրել ենք ահաբեկչական շենքեր, հրամանատարության կենտրոններ եւ ենթակառուցվածքի օբյեկտներ Գազայի հատվածի ամբողջ տարածքում»,-շարունակել է Նեթանյահուն՝ նշելով, որ Իսրայելը փորձում է նվազագույնի հասցնել հակամարտությանն առնչություն չունեցող մարդկանց վնասը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ