News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը սկանդալային գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, ինչն առաջացրել է բազմաթիվ օգտատերերի զայրութը:

«Թշնամու առաջ պաշարված բերդերի դռներ բացողների ու հարձակման ճանապարհներ ցույց տվողների հոգեզավակները հիմա նոր անուններ ունեն՝ վահեհակոբյաններ, հրանտբագրատյաններ, նաիրազոհրաբյաններ»,- գրել է Արսեն Թորոսյանը:

«Հըլը էս անհայրենիք սրիկաներին նայեք, որ երկիրը բերել հասցրել են պետականության կորստի եզրին ու դեռ հորջորջում են ինչ-որ բերդերի դռներ բացողների մասին, մեղավորներ փնտրում սեփական դավաճանական գործողություներում։
Ի՞նչ ասես սրան
Ողջույն, բոզի տղա»,- գրել է փաստաբան Երվանդ Վարոսյանը:

 

«Միշտ իմացել եմ, որ թիվ 3 ստահակը հենց դու ես։ Ուրախ եմ, որ հաստատեցիր։
Սպասի՛ր Աստծո դատաստանին։ Մարդկանց ձեռամբ»,- Թորոսյանի գրառումը մեկնաբանել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:

«Իսկ դեգեներատ, պոպուլիստ ,անկարող եւ վերջապես ստախոսները նոր անուններ ունե ՞ն , թե՞ հիննա մնացել։ Ոնց քցում բռնում եմ, հին դժբախտ եւ դժգույն անուններն են մնացել գերագույն գլխավոր մոդերատորի գլխավորությամբ»,- գրառումը մեկնաբանել է փորձագետ Վիտալի Մանգասարյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ