News
Լրահոս
News
Երկուշաբթի
Օգոստոս 02
Տեսնել լրահոսը

Մայիսի 15-ին Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը այցելել է Արցախի օկուպացված տարածքներից տեղահանված և Վանք, Առաջաձոր, Չարեքտար համայնքներում ապաստանած մեր հայրենակիցներին։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Արցախի ՄԻՊ աշխատակազմից:

Պաշտպանը ընդգծել է, որ տեղահանված բնակիչներին հուզող ամենաառաջնային հարցերի շրջանակը ընդգրկում է Արցախի անվտանգությանը, կանխատեսելի ապագային, տեղահանված բնակչությանը կացարաններով և աշխատանքով ապահովելու և սոցիալական խնդիրներին առնչվող հարցերը, որոնք համակարգված առաջարկների տեսքով ներկայացնելու է ոլորտային պատասխանատու մարմիններին։

Հանդիպման ընթացքում անմիջական զրույցներով վեր են հանվել սոցիալական և քաղաքացիների կենսապայմանների հետ կապված խնդիրներ, որոնք քաղաքացի-պետական կառավարման համակարգ կոորդինացված հարաբերությունների դեպքում հեշտությամբ կարող են ստանալ իրենց լուծումները։

Գ. Ստեփանյանը նշել է նաև, որ տեղահանված բնակիչների կարիքներին վերաբերող տեղեկատվության փոխանակման ճիշտ կազմակերպման անհրաժեշտություն կա, որի ապահովման դեպքում պետական համակարգը առավել օպերատիվ և թիրախային կարող է գտնվել և այդպիսով լուծումներ գտնել բազմաբնույթ հարցերի։ Որևէ պարագայում քաղաքացին միայնակ չպետք է մնա իրեն պատուհասած խնդիրների հետ։ Տեղահանված բնակչության կենսապայմանների բարելավմանն ուղղված պետական աջակցությունը չպետք է ուշանա, որովհետև որոշ դեպքերում քաղաքացիները ապրում են այնպիսի դժվարին պայմաններում, որտեղ պահպանված չեն նվազագույն կենսապայմանները, անգամ անձնական հիգիենայի պահպանման համար անհրաժեշտ պայմանները։

Հանդիպման ավարտին Մարդու իրավունքների պաշտպանը նշել է, որ տեղահանված բնակչության խնդիրները մնալու են Պաշտպանի ուշադրության կենտրոնում, իսկ նրանց հետ պարբերական հանդիպումները լավագույն մեթոդն են տեղում ծանոթանալու խնդիրներին, քննարկելու այս կամ այն խնդրի լուծման ուղիները և դրանք բարձրաձայնելու պետական և տեղական ինքնակառավարման մարմինների առջև։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանի իշխանությունը երկու հայ գերիների 20 տարվա ազատազրկման է դատապարտել
Գերիները մեղավոր են ճանաչվել Ադրբեջանի պետական սահմանի ապօրինի հատման, պատերազմի օրենքների խախտման, խոշտանգումների եւ այլ հոդվածներով:
Ադրբեջանում հերքում են Հայաստանի վրա օդային միջանցքի բացման մասին տեղեկությունները
«Ադրբեջանական ավիաուղիներ»-ում հայտնել են, որ Զանգեզուրի վրայով օդային միջանցք դեռ գոյություն չունի...
Կարող ենք մեր ընդհանուր սահմանների պաշտպանության ժամանակ փորձել ներգրավել Ռուսաստանին․ Գուրգեն Արսենյան
Իմ կարծիքով՝ անձեռմխելիության պաշտպանությունը պետք է լինի քաղաքական և դիվանագիտական գործիքակազմով․․․
Մարտական գործողությունները կարող են իրականացվել նաև այլ գործիքակազմով. Արսենյանը՝ ԱԺ անվտանգությունն ուժեղացնելու մասին
Չմոռանանք, որ այլ երկրների մասնակցությունը չի սպառվում միայն հարեւան պետության մասնակցությամբ…
Ադրբեջանցիներն առաջ են քաշել ինչ-որ X պահանջներ, որի վերաբերյալ ենթադրաբար կա նախնական համաձայնություն. Վահե Հակոբյան
Իշխանությունը պետք է նախ իշխանություն լինի, որ անի ինչ-որ քայլեր. այդ քայլերը…
Ադրբեջանը նոտա է հանձնել Ռուսաստանի դեսպանատանը Ժիրինովսկու հայտարարությունների պատճառով
Ժամանակավոր լիազոր անձի ուշադրության կենտրոնում է լուրջ մտահոգությունը...