News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 18
Տեսնել լրահոսը

Լոնդոնում մասնավոր հավաքածուի ավելի քան 500 անգլո-սաքսոնական մետաղադրամները  Spink & Son-ի կողմից կազմնակերպված աճուրդում 856 000 ֆունտ սթեռլինգով (1,2 միլիոն դոլար), են վաճառվել, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով The Times-ին:

Վաճառվել է Յորքշիրի դրամագիտության ընկերության նախագահ, 1950-ականներից մետաղադրամներ հավաքող Թոնի Աբրամսոնի հավաքածուի մի մասը: Ընդամենը 70 տարվա ընթացքում նա ձեռք է բերել 12 000 դրամական միավոր, ներառյալ այն հազվագյուտները, որոնք կարող էին զարդարել թանգարանային ցանկացած հավաքածու:

Աճուրդի հիմնական լոտ է դարձել 7-րդ դարի ոսկե շիլլինգը, որի վրա պատկերված է Քենթի արքա Էդբալդը: Այն վաճառվել է մետաղադրամների համար ռեկորդային 40 800 ֆունտով (57 500 հազար դոլար): Լոնդոնի առաջին եպիսկոպոսի՝ Սուրբ Մելիտուսի պատկերով մեկ այլ ոսկե շիլլինգ գնել են 34 800 ֆունտով (49 000 դոլար): Առաջին հռոմեացի միսիոներ Պաուլին Յորքցուն պատկերող մետաղադրամը վաճառվել է 30 000 ֆունտ սթեռլինգով (42 200 դոլար):

Spink & Son աճուրդի տունը հավաքածուի մնացած մասն այս աշնանը վաճառքի կդնի:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ