News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Առաջին անգամ հնարավորություն ենք ստեղծել, որ երկրից դուրս գտնվող ՀՀ հյուպատոսական ծառայությունները բիզնես գրանցեն: Այս մասին, այսօր՝ մայիսի 17-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը:

Նրա խոսքով, քաղաքացիները կարող են նաեւ հյուպատոսական ծառայություններում բիզնեսի մասնաբաժին գնեն, ինչը լավ գործիք է օտարերկրյա ներդրումների համար:

Փոխնախարարն անդրադարձավ նաեւ անվանափոխության խնդրին. «Անունը փոխելու համար անձը նախկինում պետք է տարածքային մարմին դիմում ներկայացներ, որում նաեւ պետք է հիմնավորեր, թե ինչու է ուզում անունը փոխել: Ասենք, եթե հիմքը ոչ հարեհունչ լինելն է, քաղաքացին պետք է հիմնավորեր, որ իր անունը բարեհունչ չէ: Կամ գրված էր, որ հիմնավորումը հարգելի կարող է ճանաչել ՔԿԱԳ պետը: Այս կարգավորումները կառուպցիոն ռիսկեր են պարունակում, քանի որ թողնված են պետական պաշտոնյայի հայեցողությանը»:

Տպել
Ամենաշատ