News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Մայիսի 5-ին հիվանդանոց բուժօգնության դիմած 62-ամյա քաղաքացին հայտնել էր, որ վնասվածքները ստացել է Արագածոտնի մարզի Դաշտադեմ գյուղի ճանապարհին հեծանվով ընթանալիս անհայտ ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի ենթարկվելու հետևանքով:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության Թալինի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում, սակայն, պարզվել է, որ տղամարդն իրականում վրաերթի չի ենթարկվել, այլ մայիսի 5-ին, ժամը 03.00-ի սահմաններում, Թալին քաղաքի բազմաբնակարան շենքերից մեկի շքամուտքից հեծանիվ էր գողացել, որով երթևեկելիս էլ մթության պատճառով չէր նկատել ճանապարհի շրջադարձը, դուրս էր եկել երթևեկելի հատվածից և ընկել քարերի վրա՝ ստանալով վնասվածքներ:

Տղամարդը տվել է խոստովանական բացատրություն:

Գողոնը հայտնաբերվել է:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ տուժողին հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է քննություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոլորադոյի նահանգում կործանվել է  AH-64E Apache ուղղաթիռը
Զորավարժությունների ժամանակ ամերիկյան հարվածային ուղղաթիռ է կործանվել...
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 72 դեպք. Գրանցվել է 16 ավտովթար. զոհվել է 3, վիրվորվել՝ 29 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի...
Իսպանիայում տղամարդը կացնով գրոհել է McDonald's ռեստորանը
Տղամարդը կացնով կոտրել է ռեստորաններից մեկի ցուցափեղկը...
Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում...
ՆԱՏՕ-ի նավթատարի վթարի պատճառով լիճը Թուրքիայում ծածկվել է մազութի շերտով. Milliyet
Մազութի թանձր շերտը ծածկել է Սափանջա լիճը...
Ճապոնիայում արդեն մահացել է կարմիր բրնձի սննդային հավելում օգտագործած չորս մարդ
Սննդային հավելումների օգտագործման հետեւանքով Ճապոնիայում մարդիկ են մահացել...
Ամենաշատ