News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Ըստ ադրբեջանական մամուլի՝ Նիկոլ Փաշինյանը խոստացել է 8 գյուղ Տավուշից, եւս 1–ը՝ Արարատից։ Այս մասին այսօր՝ մայիսի 17-ին, լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։

«Այդ մեկ գյուղն էլ Քյարքին է, որը տալով մենք այլևս ճանապարհ չենք ունենա Սյունիք։ Ինքը տալու է, միևնույնն է, ես վստահ եմ այդ դևի վրա։ Ադրբեջանցիներին գերեվարելու հրաման չի տրվում, բանակը գտնվում է վախկոտ Վաղարշակ Հարությունների, վախկոտ Արտակ Դավթյանի վերահսկողության տակ։ Դրանք վառոդի հոտ չեն առել, նրանք լսում են տանկի մատոռի վնգստոցը վախենում են։ Այս մարդիկ պատերազմ չեն տեսել»,- ասաց նա։

Ըստ Հրանտ Բագրատյանի՝ թշնամին Սև լճից այն կողմ ռազմականացված բնակավայր է կառուցելու։

«Հակառակորդը գրավել է դիրքեր՝ վերահսկողություն սահմանելով Սև լճի նկատմամբ, որտեղից խմելու ջուր են ստանում Սիսիան և Գորիս քաղաքները։ Եթե ուշադիր լինեք, թշնամին գրավում է այնտեղ, որտեղ ջուր կա։ Մենք կարծում ենք, որ կա երկրորդ հայտարարությունը՝ ստորագրված հունվարի 11-ին, և կա երեք արձանագրություն, մենք առայժմ գտել ենք մեկը»,- նշեց Հրանտ Բագրատյանը։

Հրանտ Բագրատյանի խոսքով, ըստ սահմանդրության, երկրի տարածքային ամբողջականության պատասխանատուն նախագահն է։

«Փախած է։ Մոսկվայում նստած գործեր է  անում։ Ու չի գալու Մոսկվայից։ Նախագահի աշխատակազմն և ոչ թե նախագահն է այս ընթացքում հայտարարություն անում, որովհետև ադրբեջանական նավթում փայ ունի, որովհետև ինքը չթողեց, որ նավթամուղին խփեինք ու վերջացնեինք պատերազմը։ Մենք գործ ունենք կատարյալ դավաճանության հետ։ Թշնամին Սիսիանի սահմանին չէ, թշնամին Երևանում է»,- ընդգծեց Հրանտ Բագրատյանը։

Հրանտ Բագրատյանը կոչ արեց այսօր և հաջորդ օրերին՝ ժամը 19։00-ին, գնալ Ազատության հրապարակ․ «Թուղթ ու գրիչ ենք բերելու։ Ովքեր աշխարհազոր են ուզում գրվել, կփորձենք զորամիավորում ձևավորել։ Ուրիշ ճար չկա»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ