News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ակնհայտ է, որ թշնամին պատրաստվում է հարձակման և ընդհանրապես վերացնելու Հայաստանը։ Այս մասին այսօր՝ մայիսի 17-ին, լրագրողների հետ հանդիպմանը նշեց «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար, փաստաբան Զարուհի Փոստանջյանը։

«Ցեղասպանությամբ է դա տեղի ունենալու։ Իրական զգացումը, թե մեզ ինչ աղետ է սպասվում, չկա։ Բայց մարդիկ մեղավոր չեն, որովհետև քաղաքական առաջնորդությունը պետք է նրանց այդ գիտակցումը փոխանցի։ Թշնամին երկու տարվա ընթացքում հարձակում գործելու բոլոր աշխատանքները Նախիջևանի կողմից արդեն ավարտել է։ Խաչիկ գյուղի դիմաց կանգած են իրենց դիրքերը, այդ դիրքերը գոյություն չունեին երկու տարի առաջ՝ նախքան Նիկոլի իշխանության գալը։ Գյուղի սահմանամերձ գյուղացին չունի զենք։  Նիկոլն ամեն ինչ արել է, որպեսզի մեզ ցեղասպանությամբ զրկի հայրենիքից և նույնն էլ անում է հիմա։ Մի քանի ժամվա ընթացքում իրենց Բայրքաթարներով կարող են ոչնչացել մի քանի քաղաքներ, բան չի մնում, հետագայում եթե մտածում եք Երևանին չեն խփելու, սխալվում եք»,- ասաց Փոստանջյանը։ 

Ըստ Զարուհի Փոստանջյանի՝ բանակը մեկ օրվա ընթացքում կարող էր թշնամուն վերացնել կամ գերեվարել հետագայում փոխանակելու նպատակով։

«Բայց չի թույլատրվել անգամ մեկ կրակոց արձակելու։  Նույնիսկ այս պահին նրանք այդքան դիրքավորված չեն և այդ բարձունքների վրա գտնվողներին կարող են մոբիլիզացնել և վերցնել գերի։ Բայց դա դիտավորյալ չի արվում, քանի որ դա նույնպես պայմանավորվածությունների մեջ է։ Հիմա առանց կրակոցի Երևանն են հանձնում»,- ընդգծեց Զարուհի Փոստանջյանը։

Զարուհի Փոստանջյանի կարծիքով՝ 44-օրյա պատերազմի ընթացքում մենք իրականում ունեցել ենք երկու շրջանի կորուստ և մյուս շրջաններից որոշ հատվածներ։

«Մնացած Նիկոլ Փաշինյանը հանձնել է ստորագրությամբ։ Մենք կարողացել ենք դիմադրել, մենք կարող էինք նաև հաղթել։ Բայց նախապես եղել է, որ պետք է բեմադրեն պատերազմ, լինեն այդ քանակի զոհեր»,-ընգծեց Զարուհի Փոստանջյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ