News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Երևանի քաղաքապետարանը «Եռաբլուր» զինվորական պանթեոնի ամբողջ տարածքում հանգստյան օրերին նախաձեռնել է մաքրման մասշտաբային աշխատանքներ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում էն Երևանի քաղաքապետարանից:

«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի ավելի քան 130 աշխատակից ու 12 միավոր տեխնիկա է ներգրավվել աշխատանքներին:

Մաքրվել է ինչպես բուն պանթեոնի, այնպես էլ անտառային գոտու և մինչև գլխավոր մուտք տանող ճանապարհահատվածը:

Չնայած տարածքում կազմակերպվող աղբահանության և սանմաքրման ամենօրյա աշխատանքներին՝ նմանօրինակ շաբաթօրյակները լինելու են շարունակական:

Տպել
Ամենաշատ