News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Եվրամիության համաֆինանսավորմամբ իրականացվող «Երևան, Վարշավա, Տիրանա մայրաքաղաքների համագործակցությունը վտանգավոր թափոնների կառավարման ընդհանուր մարտահրավերների շուրջ» ծրագրով Երևանի հիմնական և ավագ դպրոցները կարող են դիմել էկոակումբներ հիմելու նպատակով:

Քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ նախաձեռնության հիմնական նպատակն է նպաստել վտանգավոր թափոնների քաղաքային կառավարման բարելավմանը՝ Երևանի, Վարշավայի և Տիրանայի միջև համագործակցությամբ, ինչպես նաև խթանել փոխադարձ ուսուցումը, քաղաքացիների ավելի մեծ մասնակցությունը և վտանգավոր թափոնների կառավարման վերաբերյալ առկա լավագույն փորձի ներդրումը։

Տպել