News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 18
Տեսնել լրահոսը

Անհայտ սխալը թույլ չի տվել Windows-ի օգտվողներին թարմացնել համակարգը, նշել է Lenta.ru-ն:

KB5003173-ի թարմացումը հնարավոր չէ տեղադրել 0x800f0922 կոդի սխալի պատճառով: Տեղադրման դեպքում օպերացիոն համակարգը բեռնում է Chromium Edge հավելվածը, բայց արդյունքում սկավառակի վրա հայտնվում է դատարկ թղթապանակ:

Ավելի ուշ օգտվողները հայտնել են, որ Edge բրաուզերի ամբողջական վերականգնումը թույլ է տվել կատարել տեղադրումը: Թարմացումն ավարտելու համար հարկավոր է բացել Program Files (x86) գրացուցակը, այնուհետեւ Microsoft թղթապանակը եւ ջնջել Edge գրացուցակը: Դրանից հետո պետք է նորից տեղադրել թարմացումը:

Microsoft-ի ներկայացուցիչները դեռ չեն մեկնաբանել այս խնդիրը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Windows-ի թարմացման կենտրոնի» միջոցով AMD դրայվերի տեղադրման ժամանակ հայտնվել էր «մահվան կապույտ էկրան» (Blue Screen of Death): Ավելի ուշ ընկերությունը հեռացրել էր թարմացումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկնարկում է տեխնոլոգիական մասնագիտություններով դասընթացների գրանցման գործընթացը
Հայտարարված մրցույթների արդյունքների ամփոփման արդյունքում ընտրվել են դասընթացների կազմակերպման և անցկացման համար լավագույն ծրագիրը…
Facebook Inc-ը Instagram Reels-ում գլոբալ գովազդներ է ցուցադրելու
Սոցիալական ցանցը, որի նպատակը կարճ տեսանյութերով գումար վաստակելն է, ապրիլին սկսել է Instagram Reels գովազդները փորձարկել Հնդկաստանում, Բրազիլիայում, Գերմանիայում եւ Ավստրալիայում…
Android-ը 47 անգամ ավելի շատ վնասակար ծրագրեր ունի, քան iOS-ը. Թիմ Կուկ
Քանի որ մենք iOS-ը մշակել ենք այնպես, որ կա հավելվածների մեկ խանութ…
2021 թվականի «Գաղափարից մինչև բիզնես» դրամաշնորհային ծրագրի մրցույթի մեկնարկը տրվել է
Ծրագրի 3 բաղադրիչները՝ նորարարական, հեռանկարային և բեկումնային, թիրախավորում են պրոդուկտի զարգացման շղթայի առանձին փուլեր...
Անգելա Մերկելը TUMO Berlin-ով վիրտուալ շրջայց է կատարել
Մերկելը TUMO Berlin-ով վիրտուալ շրջայց է կատարել կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանի ուղեկցությամբ...
Facebook-ը թեստավորում է արհեստական ինտելեկտը մեկնաբանություններում կոնֆլիկտները կանխելու համար
Ընկերությունը կառանձնանցնի վիրավորական մեկնաբանությունները սոցցանցի խմբերում...
Ամենաշատ